Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի համար պատրաստել է գեղեցիկ, տոնական համերգաշար, որը կգոհացնի երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին ու տարիքային տարբեր խմբերին:
Նկարիչների միությունում օգոստոսի 22-ին բացվեց նկարիչ Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը հնարավորություն է տալիս դիտողին պատկերացում կազմել արվեստագետի ողջ ստեղծագործական ուղու մասին։
Երևանի պետական կամերային երգչախումբը Լեհաստանում «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին արժանացել է առաջին մրցանակի պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում: