Հրաչյա Սարիբեկյան. Հոգեհանգստի ձյունը

Բայց քունը, որին գիշերով այդքան մարդ էր ենթարկվում, ծպտվում, մոտենում էր, փակում աչքերս, ես կորցնում էի զգոնությունս, ուշագնաց լինում: Առավոտյան սթափվում էի ապահովության զգացումով: Լուսաբացն այդ սենյակում կռահվում էր միայն: Չգիտեմ ինչու, մորս գիշերային իմ վախերի ու երազներիս ծածուկ սպառնալիքների մասին ոչինչ չէի հայտնում, մարդ մանկությունը համր է անցկացնում կարծես:
4091

Կարդալ: Հրաչյա Սարիբեկյան. Հոգեհանգստի ձյունը

Արամ Պաչյան

Խոսք անազնվության

Ինչ-որ ժամանակ խորհուրդներին հետևելը տալիս է երկրային խորանին մոտենալու որոշակի զգայունություն: Ստեղծագործությանը արդեն հերկված ճանապարհով հասնողներ եղել են, բռնել են հետագիծն ու դրոշմված ոտնահետքերով շարժվել առաջ: Բայց դժվար է ասել՝ ճանապարհի վերջում բացվող ստեղծագործությունը ո՞ւմն է: Արդյո՞ք սա ճշմարիտ ճանապարհ է:
4102

Կարդալ: Խոսք անազնվության

Սիրանույշ Օհանյան

Ինչ է գրում խխունջի սողքը

Խնդրեցի սողալ կողքովս, մեկառմեկ պատմեցի այն ամենը, ինչ թաքուն էի պահել իմ վերջին հույսից՝ սկսած խխունջների վաղնջական ծագումից մինչև նրանց արատավոր այլասերումը։ Աղաչեցի չփնտրել այն, ինչից փախել էի ես, աղաչեցի մնալ համաճարակից մոռացված այս լքյալ վայրում ու սկիզբ դնել նոր, առողջ սերնդի։ Լաց եղա կյանքումս առաջին անգամ և չամաչեցի իմ լացի համար, այնինչ սովորեցրել էի, որ խխունջի համար արտասվելն է ամենամեծ թուլությունը։
2540

Կարդալ: Ինչ է գրում խխունջի սողքը

Ռուզաննա Ոսկանյան

Քաղաքի, շաղգամի ու քո մասին (բանաստեղծություններ)

Պապս գրկել է ինձ

ու զգացել ծանրությունը շաղգամի,

ու մինչ մենք դրսում

բանակցում էինք սև արագիլի հետ,

տարիներ են անցել խրճիթում քարե,

ու քարը դանդաղ փայտ է դարձել,

որ կայրվի մի օր պատահական հրդեհից:

2989

Կարդալ: Քաղաքի, շաղգամի ու քո մասին (բանաստեղծություններ)

Խորխե Լուիս Բորխես

Քողարկված հայելիներ

Հազար ինը հարյուր քսանյոթին մի մելամաղձոտ աղջկա հետ ծանոթացա`սկզբում հեռախոսով (քանի որ Խուլիան նախ անանուն և անդեմ ձայն էր), հետո`երեկոյան, մի խաչմերուկում: Աչքերը մեծությունից մտահոգ էին, մազերը սև ու հարթ, մարմինը` նիհար:
2937

Կարդալ: Քողարկված հայելիներ

Արփի Ոսկանյան

Երկրորդ գալուստը

Ես գիտեմ, որ այս ամենը ծուղակ էր։ Գիտեմ՝ այդ սատանան էր եկել քո պատկերով, և ոչ՝ դու։ Եկել էր նրա համար, որ ես քեզ չսիրեմ։ Բայց ես ուզում եմ սիրել քեզ։ Ինձ օդի պես պետք է քեզ սիրել, այլապես կխելագարվեմ այս սքեմավոր ամբոխի մեջ, որ քաշքշում է մազերիցս, կառչում ստինքներիցս, յուղոտ, լպրծուն ճիրաններով բռնում թևերս ու ոտքերս...Կխելագարվեմ այս ճահիճից, որ հետապնդում է ինձ անվերջ ու ամենուր։
2709

Կարդալ: Երկրորդ գալուստը