• cultural.am
Բլթբլթում է քաղաքը հազարավոր լուսարձակների ու մեքենաների ազդանշանների մեջ, հազարավոր մահճակալների ճռճռոցների, հազարավոր մարդկանց հառաչների, ժամանող և հեռացող գնացքների հևքի ու սուլոցների մեջ։
2771

Կարդալ: Քաղաքը

  • Hits: 2771
Մանե Գրիգորյան

Յոթ սար այն կողմ

Կնոջ աչքերը իջան ծոծրակիս, հայացքս բարձրացրի, տեսնեմ՝ ժպիտը խազել է դեմքը: Կինը հայացքը իջեցրեց՝ մարգարտի պես մանր ոտքերը շարժվեցին, ամառային բլուզի տակից երևաց կրծքերի աղոտ լույսը: Ետևից նայում եմ՝ իրանը ծաղկի պես բարակ է: Ոտքերս համընթաց մարմնին գնում են: Գլուխը թեթևակի շարժեց...
3550

Կարդալ: Յոթ սար այն կողմ

  • Hits: 3550

Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Խորտակում

Այն օրերին, երբ եռանդը ծնունդ է առնում քո մեջ, ինքնըստինքյան ցանկություն է առաջանում դրանով կիսվել, սակայն առանց հաջողության, քանի որ ուրիշի կենսախնդությունը չի մարսվում: Այն կամ ունես, կամ չունես: Ինչպես առողջությունը և դարչնագույն աչքերը, ազնվությունը և բարությունը: Ես կարող էի խնդրել նրան, որ տա ինձ իր կենսասիրությունից՝ մի կտոր փաթեթավորելով դրանից և բացատրելով, թե ինչպես է պետք այն օգտագործել, բայց իմաստ չուներ: Թեկուզ և գալարվեի ինքս ինձ խղճալով, և մի ամբողջ ամիս սպասեի անկյունում ընկած: Եվ կարող էի միայն հեռանալ նրանից, զգուշությամբ, հեռու տանելով ինքս ինձ, ճաքած ափսեի պես, հեռանալ տխրության աշխարհը, որն ինձ համար տուն էր դարձել և հյուսված էր հին աշխարհի նյութերով:
3523

Կարդալ: Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Խորտակում

  • Hits: 3523

Հենրի Միլլերի նամակը Անաիս Նինին: Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր

1932 թվականին՝ Փարիզում կայացած առաջին հանդիպումից ամիսներ անց, չնայած այն փաստին, որ երկուսն էլ ամուսնացած էին, կուբայացի հուշագիր Անաիս Նինը և հանրահայտ արձակագիր Հենրի Միլլերը սիրավեպ սկսեցին, որը տարիներ տևեց ու բազում կրքոտ նամակներ ծնեց: Ստորև ներկայացված նամակը գրվել է 1932 թվականի օգոստոսին՝ Լուվեսիեն`Նինի տուն այցելելուց շատ կարճ ժամանակ անց:
3395

Կարդալ: Հենրի Միլլերի նամակը Անաիս Նինին: Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր

  • Hits: 3395

Ռեյ Բրեդբերի. Մեկն, ով սպասում է

Արևը բարձր է կապույտ երկնքում, նրա ոսկե ճառագայթները լցվում են ջրհորը, և ես կախված եմ տաք լույսի մեջ ինչպես անտեսանելի ու մշուշոտ ծաղկափոշի:

Ձայներ:

- Երկրի կառավարության անունից հռչակում եմ այս տարածքը մարսյան տարածք և այն հավասարապես բաժանում անդամ ազգերի միջև:

3579

Կարդալ: Ռեյ Բրեդբերի. Մեկն, ով սպասում է

  • Hits: 3579
Նորայր Սարգսյան

Կյանքը երկար ինքնասպանություն է

Երկար նստեց սառած գետնին, նյարդային շարժումներ արեց ինչքան կարող էր, հետո նորից հետ տվեց: Անմիտք նստած էր, ոչինչ չկար ուղեղում, խումհար էր, ահավոր խումհար, ամենաուժեղը իր կյանքում: Հայելու կտորտանքների մեջ տեսավ իր դեմքը, վերցրեց, ուժեղ սեղմեց, այնքան, որ արյուն գա: Ցավ չէր զգում, մահացել էր վաղուց արդեն, հետո քաշեց դաստակի վրայով՝ կտրելով երակները: Պառկեց ուղիղ Ճուտոյի ոտքերի տակ, նայեց վերև ընկերոջ հպարտ դեմքին ու ժպտաց՝ մի կերպ խոսելով: Չնայած դժվար է ասել ընդհանրապես խոսում էր, թե իրեն էր թվում:
4613

Կարդալ: Կյանքը երկար ինքնասպանություն է

  • Hits: 4613