• cultural.am
Հովհաննես Գրիգորյան

ԱԶԱՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հովհաննես Գրիգորյան. «Այստեղ ինձ հետաքրքրող հանգամանքն այն է, որ պոեզիայի երաժշտականությունը, ներդաշնակությունը, մի խոսքով, դասական օրինաչափությունն ամերիկացի բանաստեղծն էլ է համարում ազգային ձև: Ի՞նչ է դուրս գալիս, ի վերջո, ո՞ր ազգին է պատկանում այդ դասական օրինաչափությունը` հայերի՞ն, թե՞ ամերիկացիներին: Դրությունն ավելի է բարդանում, երբ ծանոթանալով լատինամերիկյան պոեզիայի ներկա վիճակին` նկատում ես, որ տեղի երիտասարդ բանաստեղծներն էլ են կուռ շարքերով լքում դասական օրինաչափությունները: Իսկ հետո, պարզվում է, որ հենց նույն այդ որակի տեղաշարժերով են բնութագրվում ֆրանսիական, իտալական, աշխարհի շատ ու շատ երկրների, մեր հանրապետություններից` եղբայրական Վրաստանի և մելձբալթյան հանրապետությունների բանաստեղծների գործերը: Տարբերությամբ, որ մի տեղ այդ տեղաշարժերի մասին խոսում են նյարդայնացած տոնով` համարելով այն գրեթե դավաճանություն ազգային (չպարզեցինք` ո՞ր) պոեզիայի ձևերին, մի այլ տեղ, որն ավելի տարածված է, սթափ ու հանգիստ են նայում այդ երևույթին` աշխատելով օրինաչափություններ գտնել պրոցեսի ներսում»:
6603

Կարդալ: ԱԶԱՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Hits: 6603
Ֆիլիպ Դաժեն

Ատելություն առ արվեստ

20-րդ դարի ֆրանսիական հասարակությունը չի սիրում ժամանակակից արվեստը, որովհետև վերջինս չի դադարում կրկնել` ստիպելով ընդունել, որ ինքը հենց 20-րդ դարից է
3592

Կարդալ: Ատելություն առ արվեստ

  • Hits: 3592
Արթուր Ավանեսով

ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արթուր Ավանեսով. «Արամ Հովհաննիսյանի դաշնամուրային երկերը վերլուծելիս կարելի է հայտնաբերել, նախևառաջ, կուռ կառուցվածք, հարմոնիկ հաջորդականությունների, ավելի շուտ` հարմոնիկ հոսքերի արդարացվածություն, հատուկ ուշադրություն ձայնարտաբերման և նյուանսի նկատմամբ: Մենք հատկապես կցանկանայինք շեշտել այդ երաժշտության հարմոնիկ կողմը, քանի որ մինչ օրս էլ երբեմն պատահում է, որ զրկվելով տոնայնական, մոդալ կամ սերիային կազմակերպումից՝ երաժշտությունը վերածվում է հնչյունների անկառավարելի զանգվածի, որը բացատրելի չէ և ո’չ մի ակուստիկ կամ ոճական օրինաչափություններով»:
3839

Կարդալ: ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Hits: 3839

Էդգար Ալլան Պո. Հորինման փիլիսոփայությունը

Հաճախ եմ մտածել, թե որքան հետաքրքիր ամսագրային հոդված կարող էր գրել որևէ հեղինակ, ով ցանկանար, այսինքն՝ կարողանար, քայլ առ քայլ մանրամասնել այն գործընթացները, որոնցով նրա ստեղծագործություններից որևէ մեկը հասել է վերջնակետին: Ապշում եմ, որ նման հոդված երբեք չի ներկայացվել աշխարհին, սակայն հավանաբար այս բացթողման պատճառն ավելի շուտ հեղինակային սնափառությունն է, քան որևէ այլ բան:
11103

Կարդալ: Էդգար Ալլան Պո. Հորինման փիլիսոփայությունը

  • Hits: 11103
Արթուր Ավանեսով

ՁԵՆ ԲՈՒԴԴԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արթուր Ավանեսով. «Երաժշտական ստեղծագործության գործընթացում ձենի մտածողության մեթոդների կիրառումը երկակի արդյունք առաջացրեց: Այդ գործընթացի ստրուկտուրայի մեջ թափանցելով՝ այն հանգեցնում էր տվյալ ստեղծագործության սահմաններում անձնական սկզբունքի քայքայման, և որպես հետևանք՝ երաժշտության անզգայացման: Մյուս կողմից, ձենի աշխարհընկալմանը հատուկ է յուրատեսակ բանաստեղծականություն՝ ինչպես ձենի կերպարներով տոգորված բուն պոեզիայի, այնպես էլ՝ ձենի տեսանկյունից մեզ շրջապատող իրականության դիտարկմանը համընթաց վերջինիս կերպարանափոխման և նորովի ընկալման իմաստով: Այդ ռեսուրսներն անշուշտ օգտագործվել են երաժշտարվեստում»:
6100

Կարդալ: ՁԵՆ ԲՈՒԴԴԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  • Hits: 6100