Վան Գոգի նամակը Էմիլ Բերնարին. Լանգլուա կամուրջը

    Նամակը գրվել է Վինսենթ Վան Գոգի կողմից Էմիլ Բերնարին[1] 1888 թվականի մարտի 18-ին` Փարիզից Արլեր մեկնելուց մեկ ամիս հետո: Այն սկսվում է  նավաստիների մասին համառոտ ակնարկով, բացվող կամրջի ուղղությամբ իրենց սիրելի գետափնյա զբոսանքներով` շարունակելով նշել տեսարանի  հետ կապված իր մտահոգությունը:
      Փաստ է, որ Լանգլուա կամուրջը ավելի ուշ հայտնվեց նրա մի քանի նկարներում, սակայն  նավաստին ու սիրուհին  կենդանի մնացին միայն «Սիրահարները» վերնագիրը կրող հատվածում: 
     
     Իմ սիրելի Բերնար, խոստանալով գրել քեզ, ցանկանում եմ նամակս սկսել` պատմելով այն մասին, որ աշխարհի այս հատվածը ինձ այնքան գեղեցիկ է թվում, որքան Ճապոնիան միջավայրի մաքրության և երփներանգ գունային էֆեկտների համար: 
      Ջրի տարածությունները, ինչպես ճապոնական դրոշմներում, գեղեցիկ զմրուխտյա բծեր և  հարուստ կապույտի երանգ են ստեղծում  բնապատկերներում: Աղոտ նարնջագույն մայրամուտները, ինչպես չքնաղ դեղին արևներ,  դաշտերը կապույտ են դարձնում: Այնուամենայնիվ, ես հազիվ թե կարողանայի տեսնել աշխարհի  այս վայրը իր սովորական ամառային գունագեղության մեջ: Կանանց զգեստները  գեղեցիկ են, և հատկապես կիրակի օրը բուլվարում կարող ես տեսնել շատ բնական  ու լավ ընտրված գունային համադրություն: Եվ դա, անկասկած, ամռանն ավելի պայծառ կդառնա: 

Van Gog 3     Ես ափսոսում եմ, որ ապրելն այստեղ այնքան էժան չէ, որքան հույս ունեի և մինչ այժմ չեմ գտել հեշտ տարբերակ, ինչպիսին կարող էի գտնել Պոնտ-Ավենում: 
    Պետք է իմանալ տեղական պատուան[2], անհրաժեշտ է իմանալ նաև, թե ինչպես են ուտում բույաբեսը[3] և այոլին[4]: Իսկ հետո,  անկասկած, պետք է  գտնել ոչ թանկ հյուրանոց: 
   Եթե մեզնից մի քանիսը այնտեղ լինեին, հակված եմ հավատալու, որ ավելի բարենպաստ պայմաններ կստանայինք: Գուցե արևի լույսին ու գույնին սիրահարված որոշ նկարիչների համար նպաստավոր կլիներ դեպի հյուսիս արտագաղթումը: 
    Ճապոնացիներն իրենց երկրում հնարավոր է` առաջընթաց  չունենային, բայց կասկած չկա, որ իրենց արվեստը Ֆրանսիայում առաջ է գնում: 
    Այս նամակի վերևում ես քեզ ուղարկում եմ աշխատանքի մի փոքր էսքիզ, որն ինձ մտահոգում է. այն է, թե ինչպես դրանից ինչ-որ բան պատրաստեմ: Նավաստիները ետ են վերադառնում իրենց սիրուհիների հետ դեպի քաղաք, որը կազմում է հսկա դեղին արևի առջև բացվող կամրջի արտասովոր ուրվագիծը: Նույն բացվող կամրջից մի խումբ լվացք անող կանանց հետ մեկ ուրիշ աշխատանք ունեմ:     
    Երջանիկ կլինեմ մի քանի տող ստանալ  քեզանից և իմանալ, թե ինչով ես զբաղված և ուր ես պատրաստվում գնալ: Ջերմորեն սեղմում եմ քո և ընկերներիս ձեռքերը:
      Անկեղծորեն քո Վինսենթ
                                                                                   Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը


[1] Էմիլ Բերնար – հայտնի ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը արվեստի մեջ
[2] ֆրանսիական ուտեստ
[3] ֆրանսիական խոհանոցի ուտեստ
[4] սխտորով սոուս, որն ավելի շատ հայտնի է Իսպանիայում և Իտալիայում 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: