Ֆրանկ Կրիստոֆ Եզնիկյան

Foreign

    Ծնվել է 1969 թվականին Բեզանսոնում (Ֆրանսիա)։ 1994-ին ավարտել է Լիոնի Կոնսերվատորիան՝ Դենիս Դյուֆուրի և Ժան-Պիեր Դյուշենի էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասարանում։ Սովորել է նաև Դիժոնի, Բեզանսոնի և Ստրասբուրգի բարձրագույն երաժշտական հաստատություններում`՝ կատարելագործվելով աշխարհահռչակ կոմպոզիտորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Կլաուս Հուբերը, Ժերար Գրիզեն, Հարրիսոն Բըրթուիսլը, Միքայել Ժարրելը, Ջեյմս Դիլլոնը և Բրայն Ֆյուրնիհաուն։ Մասնակցել է միջազգային դասընթացների, այդ թվում` Abbaye de Royaumont և Acanthes կենտրոններում, ինչպես նաև կատարելագործվել է IRCAM- ում (Փարիզ)։ 2000-ին ավարտել է Մասրիխտի Կոնսերվատորիան՝ սովորելով Ռոբերտ ՀՊ Պլացի մոտ։ 

    Մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում արժանացել է` Զալցբուրգի գլխավոր մրցանակի (Ավստրիա, 2009), Բեզանսոն-Ֆեստիվալի գլխավոր մրցանակի (Ֆրանսիա, 2002), Verborgene Potentiale մրցույթի առաջին մրցանակի (Բոսվիլ / Շվեյցարիա, 1995) և այլն: 1998 թ. Gaudeamus մրցույթ-փառատոնի ընտրված կոմպոզիտորներից է: 

  Եզնիկյանի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ միջազգային փառատոներում: Կոմպոզիտորը համագործակցում է մի շարք հեղինակավոր երաժիշտների և նվագախմբերի հետ, որոնց թվում են Լիոնի, Ստրասբուրգի և գերմանական SWR սիմֆոնիկ նվագախմբերը, Ensemble Recherche-ը, Contrechamps և Linea անսամբլները, դիրիժորներ Մարկ Ֆոստերը, Պասկալ Ռոֆեն, Պետեր Ռունդելը, Յուրգ Հեննեբերգերը, Ջորջիո Բերնասկոնին, Ժան-Ֆիլիպ Վուրցը, Ռոբերտ ՀՊ Պլացը և ուրիշներ:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: