Վարդան Հարությունյան

Armenian
   Վարդան Հարությունյանը ծնվել է 1987թ. նոյեմբերի 12-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցը (դաշնամուրի դասարան): 2009թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (կոմպոզիցիայի դասարան, ղեկավար` Վարդան Աճեմյան): 2005թ. որպես ստեղնահար և հեղինակ միացել է «Oaksenham» պրոգրեսիվ-ռոք խմբին: 2006թ.-ից նվագում է նաև «Sworn» (այժմ վերանվանվել է «Daeron») խմբում: Որպես կատարող և կոմպոզիտոր մասնակցել է ակադեմիական երաժշտության բազմաթիվ համերգների, փառատոնների և մրցույթների: 2011թ. կոմպոզիտոր և կիթառահար Վարդան Գասպարյանի հետ հիմնել է «Lighthouse new jazz project» դուետը: 2012թ. հիմնել է ժամանակակից էլեկտրո-ակուստիկ իմպրովիզացիոն երաժշտական նախագիծ գերմանացի սաունդ-արտիստ Մարկուս Բոյթերի հետ: Ստեղծագործում է ակադեմիական, էլեկտրոնային, էլեկտրո-ակուստիկ երաժշտական ոլորտներում:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: