Шаблоны для Joomla 3 здесь

Կոմպոզիտորներ

Վահրամ Սարգսյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1981 թվականին Երևանում:

Սկսած 2000 թվականից Վահրամ Սարգսյանի ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Կանադայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բելոռուսում, Իտալիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Շվեդիայում և այլուր:

2009 թվականին Համաշխարհային Հայկական Կոնգրեսը Վահրամ Սարգսյանին շնորհել է մրցանակ երաժշտարվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար, իսկ 2008-ին նա միջազգային մրցանակի է արժանացել Իտալիայի Աոստա քաղաքում տեղի ունեցած երգչախմբային ստեղծագործությունների մրցույթում:

Կարդալ: Վահրամ Սարգսյան

Դավիթ Բալասանյան

Armenian

Կոմպոզիտոր

Դավիթ Բալասանյանը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքում:

Հեղինակել է բազմաթիվ գործիքային, երգչախմբային, դաշնամուրային և սիմֆոնիկ ստեղծագործություններ:

Կարդալ: Դավիթ Բալասանյան

Ֆրանկ Կրիստոֆ Եզնիկյան

Foreign

Կոմպոզիտոր

Ծնվել է 1969 թ. Բեզանսոնում (Ֆրանսիա)։

Մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում Զալցբուրգի գլխավոր մրցանակ (Ավստրիա, 2009), Բեզանսոն-Ֆեստիվալի գլխավոր մրցանակ (Ֆրանսիա, 2002), Verborgene

Potentiale մրցույթի առաջին մրցանակ (Բոսվիլ / Շվեյցարիա, 1995) և այլն: 1998 թ. Gaudeamus մրցույթ-փառատոնի ընտրված կոմպոզիտորներից է:

Կարդալ: Ֆրանկ Կրիստոֆ Եզնիկյան

Լուչանո Բերիո

Foreign

Կոմպոզիտոր (1925 հոկտ. 24 - 2003 մարտի 27)

Ծնվել է Իտալիայի Օնեգլիա քաղաքում (այժմ Իմպերիա քաղաքի մաս):

Կարդալ: Լուչանո Բերիո

Արամ Հովհաննիսյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1984 թվականին Երևանում:

2003-ին տեղափոխվել է Շվեյցարիա: Այժմ Շվեյցարիայի Երաժիշտների Միության անդամ է (ASM):

Բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում արժանացել է Բեռնի Երաժշտական Փառատոնի Fluchtwege կոմպոզիտորների մրցույթի առաջին մրցանակի (2011), Kiefer-Hablitzel մրցանակ (Բեռն, 2011), Pre-Art առաջին միջազգային մրցույթի առաջին մրցանակի (Ցյուրիխ, 2005) և այլն։

Կարդալ: Արամ Հովհաննիսյան

Տիգրան Մանսուրյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում:

Հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

Կարդալ: Տիգրան Մանսուրյան

Արթուր Ավանեսով

Armenian

Կոմպոզիտոր:

Արթուր Ավանեսովը ծնվել է 1980 թ-ին Մոսկվայում: 1997-2002 թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրի բաժիններում` Ստեփան Ռոստոմյանի և Ելենա Աբաջյանի ղեկավարությամբ:

Նրա ստեղծագործությունները կատարվել են բազմաթիվ երկրներում անցկացված միջազգային փառատոներում և այլ համերգներում, այդ թվում` Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրիայում, Նիդեռնանդներում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում և այլուր:

Կարդալ: Արթուր Ավանեսով

Աշոտ Զոհրաբյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1945թ. հունվարի 29-ին Երևանում:

Կարդալ: Աշոտ Զոհրաբյան