Все для Joomla . Бесплатные шаблоны и расширения.

Կոմպոզիտորներ

Ժիրայր Շահրիմանյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988թ. փետրվարի 5-ին Երևանում:

Հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների որոնք պարբերաբար հնչում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում,

Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Իրանում և Հայաստանում:

Կարդալ: Ժիրայր Շահրիմանյան

Հեղինե Սարգսյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988թ.:

2012թ. ապրիլին «Երեք երգ Ե. Չարենցի խոսքերով» վոկալ շարքը «Վերածնունդ միջազգային երիտասարդ կոմպոզիտորների I մրցույթում արժանացել է I կարգի դիպլոմի:

Կարդալ: Հեղինե Սարգսյան

Քրիստոֆ Բերտրան

Foreign

Կոմպոզիտոր

Ծնվել է 1981թ. Ֆրանսիայում:

Մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Earplay մրցանակ (2002), SACEM Hervé Dugardin (2007), André Caplet մրցանակ (2007) և այլն։

Մահացել է 2010թ.:

Կարդալ: Քրիստոֆ Բերտրան

Վաղարշակ Զաքարյան

Armenian
Կոմպոզրիտոր Ծնվել է 1955թ. Երևանում: Համագործակցում է լեգենդար երաժիշտ Յուրի Բաշմետի հետ: Նա աշխատում է և՛ կամերային, և՛ սիմֆոնիկ ժանրերում, գրել է նաև երաժշտություն ֆիլմերի և թատերական ներկայացումների համար:

Կարդալ: Վաղարշակ Զաքարյան

Արսեն Բաբաջանյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1986թ. Երևանում:

2012թ-ից կատարելագործվում է Մյունխենի Երաժշտության և Թատրոնի բարձրագույն դպրոցում` պրոֆեսոր Յան Մյուլեր-Վիլանդի դասարանում:

Արսեն Բաբաջանյանը հեղինակ է մի շարք վոկալ-կամերային, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների:

Կարդալ: Արսեն Բաբաջանյան

Վարդան Հարությունյան

Armenian

Կոմպոզիտոր, դաշնակահար

Ծնվել է 1987թ. նոյեմբերի 12-ին, Երևանում:

2012թ. հիմնել է ժամանակակից էլեկտրո-ակուստիկ իմպրովիզացիոն երաժշտական նախագիծ գերմանացի սաունդ-արտիստ Մարկուս Բոյթերի հետ: Ստեղծագործում է ակադեմիական, էլեկտրոնային, էլեկտրո-ակուստիկ երաժշտական ոլորտներում:

Կարդալ: Վարդան Հարությունյան

Անդրանիկ Ֆատալով

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988 թվականին Երևանում:

Մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոնների՝ արժանանալով մրցանակների:

Նրա ստեղծացործությունները հնչել են Հայաստանում և Եվրոպայում:

Կարդալ: Անդրանիկ Ֆատալով

Գևորգ Բադալյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1990թ. Երևանում:

Հեղինակ է մի շարք կամերային, նաև խմբերգային և սիմֆոնիկ ստեղծագործությունների, որոնցից մի քանիսը կատարվել են միջազգային բեմերում, այդ թվում` Նյու Յորքի “Carnegie Hall” համերգասրահում (հայկական ժողովրդական երգերի մշակումներ լարային կվարտետի համար):

Կարդալ: Գևորգ Բադալյան