Մաքս Ֆրիշ

Foreign

Մաքս Ֆրիշը (գերմ. Max Frisch, մայիսի 15,1911-ապրիլի 4,1991) շվեյցարացի գրող է: Ծնվել և մահացել է Ցյուրիխ քաղաքում:

Սովորել է Ցյուրիխի համալսարանում 1930-1932 թվականներին: Հոր մահվանից հետո դադարեցրել է ուսումը և աշխատել որպես լրագրող: Այդ ժամանակ էլ գրել է «Յուրգ Ռեյնգերտ» (1934թ.) և «Պատասխանը լռությունից» (1937թ.) ստեղծագործությունները:

1936 թվականին ընդունվում է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետական բաժինը և ավարտում այն 1940 թվականին: Այդ ընթացքում, կարդալով Գոթֆրիդ Քելլերի «Կանաչ Հենրիխը», հիասթափվում է սեփական ստեղծագործություններից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան տանում են բանակ, որտեղ էլ սկսում է գրել իր առօրյայի մասին և գրառումներն իբրև օրագիր հրատարակում է 1940 թվականին՝ «Թերթիկներ պայուսակից» խորագրով, որից հետո լույս է տեսնում նրա «J'adore ce qui me brule» վեպը:

Սկսած 1940 թվականի կեսերից Մաքս Ֆրիշը աշխատում է թատրոնում և գրում է մի քանի պիեսներ՝ «Սանտա Կռուս», «Նրանք կրկին երգում են», «Չինական պատը» և շատ ու շատ ուրիշ պիեսներ: Մաքս Ֆրիշին համաշխարհային ճանաչում են բերել իր 3 աշխարհահռչակ վեպերը` «Շտիլլեռ» (1954թ.), «Հոմո Ֆաբեռ» (1957թ.) և «Ինձ կկոչեմ Հանտենբայն» (1964թ.):

1960-ականներին Մաքս Ֆրիշը ճանապարհորդում է, այցելում է Ճապոնիա, ԱՄՆ և բազմաթիվ ուրիշ երկրներ: 1972 թվականին հաստատվում է Բեռլինում, իսկ 1980-ականների սկզբում տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ապրում է Նյու Յորքում իր կնոջ Էլիս Լոկ-Կերիի հետ:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: