Компоненты, модули, шаблоны и другие Расширения Joomla

Գրականություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականություն

Մեծերի դասերն այն մասին, թե ինչպես կենտրոնացնել էներգիան, ղեկավարել ժամանակը և առավելագույնի հասնել ստեղծագործական աշխատանքում:

Կարդալ: Հայտնի գրողները՝ գրելու և օրվա ռեժիմի մասին

Արամ Պաչյան

Աբովի դանակը՝ ապագայի բկին

Արամ Պաչյան. «Չէ՞ որ ֆուտուրիստները մերժում էին անցյալը ու չէին խոնարհվում ոչ մի ընդունված մեծության առջև: Ուրեմն մոռացությունն ու արժեքն այլևս խնդիրներ չեն, և Աբովը գնում է ապագայի ետևից՝ փակելով գրականության էջը»:
4150

Կարդալ: Աբովի դանակը՝ ապագայի բկին

Վահե Արմեն

Երբ անձրևի կգնաք

Բանաստեղծություններ «Երբ անձրևի կգնաք» ժողովածուից
2576

Կարդալ: Երբ անձրևի կգնաք

Մանե Գրիգորյան

սեր իմ, համբուրգը ձգվում է...

առավոտյան նոր արթնացած մարմինս,

որ գիշերը ոչ մի ուրվականով չհաղթահարվեց

և օտար քաղաքի մթությանը տրվեց անձայն ու սառը,

այսօր չափում է համբուրգը

2377

Կարդալ: սեր իմ, համբուրգը ձգվում է...

Հովհաննես Գրիգորյան

Անտիպ բանաստեղծություններ

Վերջին բաժակ սուրճը…

Վերջին ծխախոտը…

Եվ վերջապես ինքնաթիռը բարձրանում է երկինք:

Եվ բոլորը միանգամից նայում են վերև

տեսնելու, թե ինչպես են զնզնգում աստղերը

երկնքի մուգ-կապույտ բաժակում:

3343

Կարդալ: Անտիպ բանաստեղծություններ

Արամ Պաչյան

Երեք ընթերցում

Թախիծը Փամուկի գրականության դիմագրությունն է: «Ձյունը» վեպում Կարս քաղաքի ու նրա բնակիչների թախիծն այն գլխավոր զգացումն է, որի շուրջ կառուցվում են մարդկային փոխհարաբերությունները: Վեպում անվերջ տեղացող ձյան հիշատակումը, որ տեղ-տեղ չափազանցվում է ու սերտաճած թվում, ասես ուղղակի դիտավորություն է` ընթերցողին ստիպողաբար պահելու տխրության տիրույթում: «Ստամբուլում» գրողի սև-սպիտակ լուսանկարները, արվարձաններում բնակվող մարդկանց մենակությունը, ընտանիքի ու անձնական կյանքի մասին գրեթե բոլոր հիշողությունները տրտմության միջով են երևում:
3276

Կարդալ: Երեք ընթերցում

Ալիս Մունրո. Հատված Նոբելյան մրցանակի հարցազրույցից

Ալիս Մունրո. «Ես ուզում եմ, որ մարդիկ իմ գործերում գտնեն ոչ այնքան ոգեշնչում, որքան մեծ հաճույք: Ահա, թե ինչ եմ ուզում: Ուզում եմ, որ մարդիկ վայելեն իմ գրքերը և մտածեն, որ դրանք իրենց կյանքի հետ ինչ-որ կերպ կապված են»:
2861

Կարդալ: Ալիս Մունրո. Հատված Նոբելյան մրցանակի հարցազրույցից

Դանիել Քելման

Մաթեմատիկոսը

Դանիել Քելման. «Նա նախ նյարդայնանում էր գրքերի միջի սև նշաններից, որ թվում էր ինչ-որ բան էին ասում մեծահասակներին, բայց ոչ իր մորը կամ իրեն: Մի կիրակի կեսօրին «ինչի ես այդտեղ այդպես կանգնել, տղա՛»-ին ի պատասխան նա համոզեց հորը բացատրել այդ նշաններից մի քանիսը՝ այն մեկը՝ մեծ ձողով, մյուսը, որի կեսն է կլոր, և հաջորդը, որ ամբողջությամբ կլոր է: Հետո նա այնքան նայեց էջին, մինչև որ այդ անհասկանալի նշանները սկսեցին ինքնակամ լրացնել մեկը մյուսին, և հանկարծ հայտնվեցին բառերը»:
2237

Կարդալ: Մաթեմատիկոսը