Шаблоны для Joomla 3 здесь

Գրականություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականություն

Սերգեյ Պագին

Բանաստեղծություններ

Ես այնքա˜ն եմ հոգնել պատերազմից`

տղամարդկանց ու տղամարդկանց,

կանանց ու կանանց,

կնոջ ու տղամարդու միջև:

Եվ հիմա

երազում եմ ուղղակի ծառ լինել`

կանաչ բլուրին աճող:

7156

Կարդալ: Բանաստեղծություններ

Հետո սկսեցի իմ մեջ բարություն փնտրել: Տակնուվրա արեցի ներսս, պրպտեցի ու քրքրեցի ներսս ու արդյունքում սկսեցի տարակուսել, որ ներսումս Աստված չի բնակվում: Աստված իմ, ես անաստված եմ, գիտակցեցի ես, քանի որ չէի կարողանում հասկանալ՝ եթե օտար մեկը թակի իմ դուռը, արդյո՞ք նրան կթողնեմ ներս ու թեյ կտամ նրան ու կկիսեմ նրա հետ կորցրած կապիկների, կատուների, կկուների, մի խոսքով՝ իմ կորցրած սերերի վիշտը:
3369

Կարդալ: Dear Becky

Ջոն Սթայնբեք. «Գրիր ազատ և որքան հնարավոր է արագ»

Մոռացի´ր ընդհանրացված լսարանիդ մասին: Նախ անանուն, անդեմ լսարանը մահու չափ կվախեցնի Քեզ, և երկրորդ՝ ի տարբերություն թատրոնի, այստեղ այն գոյություն չունի: Գրականության մեջ քո լսարանը քո միակ ընթերցողն է:
2672

Կարդալ: Ջոն Սթայնբեք. «Գրիր ազատ և որքան հնարավոր է արագ»

Բլթբլթում է քաղաքը հազարավոր լուսարձակների ու մեքենաների ազդանշանների մեջ, հազարավոր մահճակալների ճռճռոցների, հազարավոր մարդկանց հառաչների, ժամանող և հեռացող գնացքների հևքի ու սուլոցների մեջ։
2486

Կարդալ: Քաղաքը

Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Խորտակում

Այն օրերին, երբ եռանդը ծնունդ է առնում քո մեջ, ինքնըստինքյան ցանկություն է առաջանում դրանով կիսվել, սակայն առանց հաջողության, քանի որ ուրիշի կենսախնդությունը չի մարսվում: Այն կամ ունես, կամ չունես: Ինչպես առողջությունը և դարչնագույն աչքերը, ազնվությունը և բարությունը: Ես կարող էի խնդրել նրան, որ տա ինձ իր կենսասիրությունից՝ մի կտոր փաթեթավորելով դրանից և բացատրելով, թե ինչպես է պետք այն օգտագործել, բայց իմաստ չուներ: Թեկուզ և գալարվեի ինքս ինձ խղճալով, և մի ամբողջ ամիս սպասեի անկյունում ընկած: Եվ կարող էի միայն հեռանալ նրանից, զգուշությամբ, հեռու տանելով ինքս ինձ, ճաքած ափսեի պես, հեռանալ տխրության աշխարհը, որն ինձ համար տուն էր դարձել և հյուսված էր հին աշխարհի նյութերով:
3252

Կարդալ: Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Խորտակում

Ռեյ Բրեդբերի. Մեկն, ով սպասում է

Արևը բարձր է կապույտ երկնքում, նրա ոսկե ճառագայթները լցվում են ջրհորը, և ես կախված եմ տաք լույսի մեջ ինչպես անտեսանելի ու մշուշոտ ծաղկափոշի:

Ձայներ:

- Երկրի կառավարության անունից հռչակում եմ այս տարածքը մարսյան տարածք և այն հավասարապես բաժանում անդամ ազգերի միջև:

3312

Կարդալ: Ռեյ Բրեդբերի. Մեկն, ով սպասում է

Ես տեղավորվում եմ բառի թանձրության մեջ,

ինձ հարվածում ինչ-որ չհայտնաբերված մոլորակի,

Սարսափելի աղմուկ եմ զգում, ու ես էլ մարդկային ցեղից չեմ.

այս կյանքը անցողիկ դժբախտությունների շղթա է,

ես ամեն անգամ ուղղում եմ ժպիտս,

ու փողոց դուրս գալուց առաջ ինձ խոստանում եմ ապրել…

2623

Կարդալ: Անչափահասը

Ձեռնածուն դեն նետեց ֆրակը, իր ձեռքի փոքրիկ փայտիկը, փողկապը ու գզգզված կանգնել էր և հրամայում էր ձիերին և ստեղծում նոր ձիեր... Ասես այդ ձիերը դուրս էին գալիս իր ներսից։ Իսկ ներսում տաք էր, ասես հրդեհ լիներ, ու կուտակված սեր էր, մի զարմանալի սեր... նա գիտեր, որ ամեն ինչ կարող է հանել այդ կուտակված զգացումից... Ու դա հրաշք էր։
2464

Կարդալ: Փառահամար