Գրականություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականություն

Ուրեմն երբ խոսեցին իր մասին, շատերը մտածեցին, որ գնում է ու պետք է իմանալ՝ ուր: Մնացածն էլ ասացին, թե իր որոշելու բանն է, և միայն Սարգսյանը հասկացավ, որ իրեն ընդամենը պետք է հարցնել՝ ինչի՞ չի գնում, այլ ոչ թե ասել՝ մնա: Այդ ժամանակ, երբ ինքը երեխա է, շատ անհրաժեշտ է ուշադրությունը որոշակի բացակայությունների հանդեպ: Իսկ դա չեղավ: Ու իրենք գիտեն, եթե չեղավ, ուրեմն չեղավ:
2551

Նելլի Սահակյան

Բանաստեղծություններ

կանաչ աթոռը,

կանաչ աթոռի վրա նստած մանկությունը,

շիլայոտ ձեռքերը

զգաստ` ծնկներին դրված,

սպիտակ թաշկինակը շալվարի գոտկատեղից կախված,

հեծլտոցը,

լացը...

2537

Հենրի Միլլերի նամակը Անաիս Նինին: Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր

1932 թվականին՝ Փարիզում կայացած առաջին հանդիպումից ամիսներ անց, չնայած այն փաստին, որ երկուսն էլ ամուսնացած էին, կուբայացի հուշագիր Անաիս Նինը և հանրահայտ արձակագիր Հենրի Միլլերը սիրավեպ սկսեցին, որը տարիներ տևեց ու բազում կրքոտ նամակներ ծնեց: Ստորև ներկայացված նամակը գրվել է 1932 թվականի օգոստոսին՝ Լուվեսիեն`Նինի տուն այցելելուց շատ կարճ ժամանակ անց:
2679

Մանե Գրիգորյան

Բանաստեղծություններ

միաչքանի իմ կին

որ փնտրեցիր դղյակը քեզնից դուրս

ցուրտ կին

մրսող կին

կին որ մոխիր է դառնում

3246

Մոհամմադ Ռեզա Աբդոլմալեքյան. Հիմա երբ հեռացել ես

Հիմա երբ հեռացել ես

Հենց այնպես եմ ընթերցում

Հենց այնպես եմ հագնվում

Հենց այնպես գնում եմ փողոց

Հենց այնպես վերադառնում եմ

2868

Չարլզ Բուկովսկի, պատմվածք, անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
3671

Արամ Պաչյան

Եվ ոչ ոք չէր համարձակվում դուրս նայել պատուհանից

Վաղը ես կտեսնեմ Հովհաննես Գրիգորյանին: Ուզում եմ ծաղկամանով ծաղիկը դնի իր սենյակի պատուհանագոգին, որ ծաղիկը անվերջ սպասի այն հեռավոր` չարաճճի, բանաստեղծություններ գրող ու արտասանող փոքր տղային:
2901

Արամ Պաչյան

Հիշելով կարդացողին

Արամ Պաչյան, էսսե
2653