Компоненты, модули, шаблоны и другие Расширения Joomla

Ընդլայնված որոնում

Բուլեզի մասին գրելիս ունեմ մի կարևոր մտավախություն: Չէի ցանկանա հուշերս վերածել ո՛չ անվերապահ հիացմունքի զեղման, ո՛չ էլ` տափակ մտերմավարության, ասել է թե` մեր Բուլեզն է, էլի, ի՞նչ կա որ: Քանի որ այդ վերջին տարբերակը պարզապես զզվելի է, փորձեցի սկզբից ևեթ կանխել այն, հոդվածս անվանելով «Հանդիպումներ»` ոչ թե «Պ.Բուլեզի հետ», այլ «Պ.Բուլեզին», կարծես խոսքը գնար ոչ թե Բուլեզ-մարդու, այլ համանուն մի երևույթի մասին: Բայց այդուհանդերձ պետք չէ մոռանալ, որ մեծ երաժշտին հանդիպելիս չենք ակնկալում տեսնել մի անկենդան բուրգ կամ վերացարկված խորհրդանիշ: Համենայն դեպս, երջանիկ եմ, որ տեսա վերջինիս հակապատկերը: Եվ ես սրտանց կուզենայի ուրվագծել այդ «հակապատկերը» ու իմ տողերով հայտնել նրան խորին երախտագիտությունս` պարզապես իր գոյություն ունենալու փաստի համար:
Մտնում եմ քննադատների դրության մեջ և հասկանում, թե ինչու են նրանք խուճապահար լքում պոեզիան և նետվում արձակի գիրկը: Ինչ մի դժվար գործ է. սյուժեն կվերապատմես` երեք էջ, հերոսներին կնկարագրես` ևս երեք էջ, դրականներին կգովես` երկու էջ, բացասականներին կմերժես` ևս երկու, որոշ թերություններով հանդերձ ստեղծագործության անուրանալի արժեքը կնշես` մեկ և կես էջ: Եղավ մոտավորապես տասներկու էջ: Ի՞նչ վատ է…
Արթուր Ավանեսով. «Երաժշտական ստեղծագործության գործընթացում ձենի մտածողության մեթոդների կիրառումը երկակի արդյունք առաջացրեց: Այդ գործընթացի ստրուկտուրայի մեջ թափանցելով՝ այն հանգեցնում էր տվյալ ստեղծագործության սահմաններում անձնական սկզբունքի քայքայման, և որպես հետևանք՝ երաժշտության անզգայացման: Մյուս կողմից, ձենի աշխարհընկալմանը հատուկ է յուրատեսակ բանաստեղծականություն՝ ինչպես ձենի կերպարներով տոգորված բուն պոեզիայի, այնպես էլ՝ ձենի տեսանկյունից մեզ շրջապատող իրականության դիտարկմանը համընթաց վերջինիս կերպարանափոխման և նորովի ընկալման իմաստով: Այդ ռեսուրսներն անշուշտ օգտագործվել են երաժշտարվեստում»:
«Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
Հովհաննես Գրիգորյան. «Զարմանալի և դժվար նկարներ էին դրանք: Առաջին հայացքից նույնիսկ փոքր-ինչ վանող: Հանկածակիի եկած ոզնու նման փշփշոտվում էին ու փակվում: Երկար և շունչը պահած պիտի կանգնել նրանց դիմաց, որպեսզի նկարը կամաց-կամաց սկսի հավատալ քեզ և բացվել… Եվ ես սկսեցի տեսնել նախ ձին, ապա ձիավորին, նրա վեր պարզած ձեռքը և թուրը: Ապա հայացքս սկսեց տենդագին որոնել. ինչ-որ տեղ պետք է որ թաքնված լինի Մսրա Մելիքը, որովհետև ձին Քուռկիկ Ջալալին էր, ձիավորը` Սասունցի Դավիթը, իսկ ձեռքին` Թուր Կեծակին: Գտա… վախից ինչքա՜ն խորը կարող են թաքնվել մարդիկ: Բայց ես գտա: Ուրեմն, Դավիթն էլ կգտնի»:
Սիրանույշ Գալստյան. «Իր հայրենիքում կինոդպրոցի բացակայության պայմաններում, Ստելինգը, «որպես ուսուցիչ ընտրելով կինոյի պատմությունը» (առաջին կինոտպավորությունները եղել են նեոռեալիզմի գլուխգործոցները՝ Դե Սիկայի և Ռոսելինիի ֆիլմերը), ձեռնամուխ է լինում ստեղծելու իր հեղինակային, չափազանց ինքնատիպ կինեմատոգրաֆը և, սուղ միջոցներով, 1974-ին նկարահանում է իր առաջին՝ «Մարիկեն վան Նյումեգեն» ֆիլմը՝ աշխատելով միայն հանգստյան օրերին, այն էլ ոչ պրոֆեսիոնալների հետ: Այդ աշխատանքներին մասնակից միակ պրոֆեսիոնալը ժապավենը մոնտաժողն էր, սակայն ֆիլմն ընդգրկվեց Կաննի մրցութային ծրագրի մեջ»:
Ոչինչ ստեղագործական ընթացքից ավելի հեռու չէ, քան կատաղած որդի ցնցումների և մտորումների ջղաձգություններում դեպի ընտրություն քարշ եկող լեշը: Արվեստի համոզումներում ոչ թե եզրակացություններն են բացակայում, այլ ելակետերը:
Վ. Հակոբյանի բանաստեղծության տեսիլքը, լռության ժամանակի մեջ հայտնագործում է հիշողության ճանապարհը, որովհետև գրողը գիտի նաև, որ մեկի գնալով այս տիեզերքում ոչինչ չի պակասում, մեկի գալով էլ ոչինչ չի ավելանում: Ուղղակի լռությունը, որ ամեն գնացողից հետո թվում էր սարսափելի ու տարօրինակ, հետզհետե սկսում է դառնալ սիրելի, մտերիմ ու անգամ հարազատ:
Տան գոյությունն համարժեք է աշխարհում և առհասարակ տիեզերակառույցում մարդու հաստատուն տեղի, հենակետի գոյությանը: Տունն է տիեզերքում մարդու առանցքը, անհատի ինքնության և արժեքայնության տարածական խորհրդանիշը: Նոր ժամանակի աշխարհզգացողությունը թերևս ամենից ավելի բնութագրվում է աշխարհում մարդու տեղի կորստով և հատկանշական է, որ այն արտահայտելու համար դարձյալ համեմատության եզր է դառնում «տունը»:
Քրիստինե Մարգարյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)