Компоненты, модули, шаблоны и другие Расширения Joomla

Ընդլայնված որոնում

Հենրիկ Էդոյան, Հետգրություն, Երևան, 2001:
Սլավիկ Չիլոյան, բանաստեղծություններ
Արմեն Մարտիրոսյան, Սիրո շղթա, «Նաիրի» հրատարակչություն, Երևան, 2003թ.:
Translated by Samvel Mkrtchian

Ամերիկա քոյրս,

Թշնամացած բարեւները,

Կախեցիր մեր հին պատշգամբի հին թելերուն...

Ուր կախուած մնացին պատառիկները մեր մանկութեան ...

Ամերիկա քոյրս, ես կանգնեցայ Նիակարայի ջուրերուն առաջ...

Ես տեղավորվում եմ բառի թանձրության մեջ,

ինձ հարվածում ինչ-որ չհայտնաբերված մոլորակի,

Սարսափելի աղմուկ եմ զգում, ու ես էլ մարդկային ցեղից չեմ.

այս կյանքը անցողիկ դժբախտությունների շղթա է,

ես ամեն անգամ ուղղում եմ ժպիտս,

ու փողոց դուրս գալուց առաջ ինձ խոստանում եմ ապրել…

Վերջին բաժակ սուրճը…

Վերջին ծխախոտը…

Եվ վերջապես ինքնաթիռը բարձրանում է երկինք:

Եվ բոլորը միանգամից նայում են վերև

տեսնելու, թե ինչպես են զնզնգում աստղերը

երկնքի մուգ-կապույտ բաժակում:

արցունքները թափվում են ողնաշարիս

ու մեխի պես խրվում երակներիս մեջ,

ինքնասպանությունը ճմրթված ձեռագրով

փաթաթում է ինձ սպիտակ սավանի մեջ

ու կախում ամենաժանգոտ պարանից,

իմ մեջ չորացնում են մարդուն…

Ես այնքա˜ն եմ հոգնել պատերազմից`

տղամարդկանց ու տղամարդկանց,

կանանց ու կանանց,

կնոջ ու տղամարդու միջև:

Եվ հիմա

երազում եմ ուղղակի ծառ լինել`

կանաչ բլուրին աճող:

կանաչ աթոռը,

կանաչ աթոռի վրա նստած մանկությունը,

շիլայոտ ձեռքերը

զգաստ` ծնկներին դրված,

սպիտակ թաշկինակը շալվարի գոտկատեղից կախված,

հեծլտոցը,

լացը...

Տաթև Չախչախյան, բանաստեղծություններ
Բանաստեղծություններ՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում

Հենվել եմ քամուն

Հասարակածային ձեռնափայտովս

Կանգնել եմ

Երկնքի պարանին

Սովորիր թաքնվելու արվեստը սովորիր ավելին քան ես

Սովորիր-փոխել քառորդը մարմնիդ

փոխել անձնագիրդ

փոխել դեմքդ

Սովորիր-փոքրիկ մատնություն անել (ամենօրյա կեղտոտ փրկություն)

Իջեցնել ջերմաչափը

հրեշտակի թևի տակից`

ուղիղ կիտրոնի մեջ:

Ի´նքդ մաշվել

վերին ճնշման սանդղակն

ի վար`

դեղնակարմիր երախտիքի…

Սեսար Վալեխո, Բանաստեղծություններ, իսպաներենից թարգմանեց Հովհաննես Գրիգորյանը

միաչքանի իմ կին

որ փնտրեցիր դղյակը քեզնից դուրս

ցուրտ կին

մրսող կին

կին որ մոխիր է դառնում

Երիցուկի պես

Զահրատի քիթեն

Ես կարմիր դնեմ անունդ

Անվերջ փթթում են ծաղիկներն անմահ,

Որ երգում են երանելի կանանց հարազատ աչքերում

Բանաստեղծություններ՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում

Կադիսից մինչև Ջիբլարթար

Լիմոններով է պատած իմ ուղին,

Ծանոթ է հովտին

Հառաչանքը իմ:

Օ, աղջիկ, աղջիկ,

Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:

Հովհաննես Գրիգորյան, Գիշերահավասար, բանաստեղծությունների ընտրանի, Երևան 2005, խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան:

Խիտ անտառի մեջ կորած մի փոքրիկ

բացատ և մի խրճիթ` թաղված

խոտերի ու ծաղիկների մեջ:

Ո՞վ է ապրում այստեղ, ո՞ւմն է այս

տունը: Գնա դուռը թակիր և ով էլ

դուրս գա, հարցրու, և նա կասի

ինչ է երջանկությունը…

Ես քեզ որոնել եմ կինոների հերթերում,

կինոներ` անդավաճան սիրո պատկերներով լեցուն,

և միայն դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:

Շրջել եմ կայարաններում` հեռու և մոտիկ,

և դիմավորել գնացքները բոլոր,

բայց դու չես գալիս ոչ մի գնացքով…

Հովհաննես Գրիգորյան, Գիշերահավասար, բանաստեղծությունների ընտրանի, Երևան 2005, խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: