Ընդլայնված որոնում

Բանաստեղծություններ «Երբ անձրևի կգնաք» ժողովածուից
Հովհաննես Գրիգորյան, Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ, բանաստեղծություններ, խմբագիր` Հասմիկ Խեչիկյան, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2010:

և ես հանկարծ հիշեցի.

նավը վաղուց սպասում է ինձ, վերջին նավը և ինքնաթիռը

վերջին, ամբողջովին բեռնված դեղին տերևներով,

անձրևներով, որ քիչ-քիչ փոխվելու են ձյան և ապա

արցունքների, իսկ հետո

կլսվի քո լացի ձայնը, որն անվերջ կհետապնդի ինձ,

կչանգռի ու կարյունոտի սիրտս...

Երեխան, երբ երեխա էր, թռչող թևերով թափառում էր ու կուզեր երեխան, առուն լիներ գետակ, գետակը`հեղեղ, իսկ ջրափոսն այս` ծով:
Լուսինե Եղյան. «դու այն բոլոր քաղաքներն ես, որոնք փնտրեցի հնագույն քարտեզներում ու չգտա...»:
Ռուզաննա Ոսկանյան. «Քեզ կարոտելը սովորություն էր...»

Ռուզաննա Ոսկանյան, Թափանցիկ անձրևներ, Եգեա, Երևան, 2007, խմբագիր՝ Հովհաննես Գրիգորյան:

Համարի՛ր, որ բառը թիթեռնիկ է: Բառն օգտագործելու համար պարտադիր չէ զինել դրանք փոքրիկ, կեղտոտ թևիկներով կամ իջեցնել ձայնը: Արևային մի օր կամ դեղին նարգիզներով դաշտ էլ պետք չէ: Պարտադիր էլ չէ, որ լինես սիրահարված, անգամ` թիթեռներին:
Հուսիկ Արա, Լուսանցքի մարդիկ, Բանաստեղծություններ, ՀԳՄ հրատարակչություն, Երևան 2003:
Հասմիկ Սիմոնյան, Լուսնոտ բառեր, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2005:
Անգլերենից թարգմանեց Արամ Մամիկոնյանը:

Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,

քո մեջ անհետանում:

Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու

վերցնում ես ինձանից:

Եվ ես վերջ չունեմ:

Եվ չունեմ սկիզբ

քո ափերի մեջ:

Ես տեսել եմ բոլոր փողոցների հետագծերը,

շինությունների առավոտյան, ցերեկային և գիշերային

կիսադեմերը, ծուկերը ու հղանցքները,

մարդկանց դեմքերը` մռայլ, խոժոռ, կոպիտ, վառվռուն, մտածկոտ, փայլող,

բայց ոչ երբեք հանգիստ:

Արտեմ Հարությունյան, Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից, բանաստեղծությունների ժողովածու, Երևան, 2010թ., «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 654 էջ:

քանզի հավիտյան քեզ եմ տվել

արքայությունը,՝

և զորությունը,

և փառքը

պատասխանատվությունից

խուսափելու համար

ամեն

մի սպանիր ինձ. ես ցավին ամենամոտ կանգնած լռությունն եմ - Լուսինե Եղյան

Առաջին անգամ նա ժպտաց մարտի 1-ին,

ըստ պատմաբանների, զորամասում սեղմել էին նրա ձեռքը,

հետո խփել ուսին՝ հիմա կամ երբեք,

նախկին դասղեկը պատմում է՝ աչքերում

խավար կար, նստույմ էր աղջիկներից հեռու...

Հիմա երբ հեռացել ես

Հենց այնպես եմ ընթերցում

Հենց այնպես եմ հագնվում

Հենց այնպես գնում եմ փողոց

Հենց այնպես վերադառնում եմ

առավոտյան նոր արթնացած մարմինս,

որ գիշերը ոչ մի ուրվականով չհաղթահարվեց

և օտար քաղաքի մթությանը տրվեց անձայն ու սառը,

այսօր չափում է համբուրգը

Վարդան Հակոբյան, Փակիր աչքերդ` չերևաս, բանաստեղծությունների ժողովածու, Երևան 2011թ, կազմեց և խմբագրեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Պապս գրկել է ինձ

ու զգացել ծանրությունը շաղգամի,

ու մինչ մենք դրսում

բանակցում էինք սև արագիլի հետ,

տարիներ են անցել խրճիթում քարե,

ու քարը դանդաղ փայտ է դարձել,

որ կայրվի մի օր պատահական հրդեհից:

սպիտակ վերնաշապիկով,

դու բակի ավազակույտերի մեջ թռչկոտող աղջնակն էիր

ու գիժը, որին զսպաշապիկը այնքան լավ սազեց