Шаблоны Joomla 3 тут

Ընդլայնված որոնում

Արամ Պաչյան, Կեսար, պատմվածաշար` «Մի անգամ աշխարհում», «Ասեղի երազը», «Կեսար»:
Հետո սկսեցի իմ մեջ բարություն փնտրել: Տակնուվրա արեցի ներսս, պրպտեցի ու քրքրեցի ներսս ու արդյունքում սկսեցի տարակուսել, որ ներսումս Աստված չի բնակվում: Աստված իմ, ես անաստված եմ, գիտակցեցի ես, քանի որ չէի կարողանում հասկանալ՝ եթե օտար մեկը թակի իմ դուռը, արդյո՞ք նրան կթողնեմ ներս ու թեյ կտամ նրան ու կկիսեմ նրա հետ կորցրած կապիկների, կատուների, կկուների, մի խոսքով՝ իմ կորցրած սերերի վիշտը:
Ջոյսը տձև ու մաշված կոշիկներ էր հագնում` փորձելով սեփական ամոթի միջով հեռացնել իր կողքից հիմար մարդկանց: Նրան հաջողվում էր:
Լևոն Խեչոյան, Այգին, պատմվածք:
Պատմվածք՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում
Լիլիթ Կարապետյան, Ասֆալտի և երկնքի միջև, պատմվածքների ժողովածու:
Ռուզաննա Ոսկանյան, պատմվածք՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում
Անրի Գրիգորյան «Սինդին լուռ նայում էր ինձ: Նրա լռությունը լցվում էր աչքերիս մեջ ու հոսելով աղմկում երակներումս: Նրանից եկող ջերմությունը զգույշ հպվեց մատներիս ծայրերին ու դանդաղ տարածվեց մարմնովս մեկ: Նա մոտ եկավ ինձ ու սկսեց համբուրել մերկ ծնկներս, հետո այտերն էր քսմսում ծնկներիս ու մռլտում կատվի պես»:
Ես վախենում եմ գրադարանի մշտաբնակներից ու շատ ժամանակ այնտեղ չեմ այցելում հենց նրանց պատճառով: Առաջ ինձ թվում էր, թե գրադարանաբնակները թշվառ են, կյանքի վերջին փուլում, միայնակ, անտուն, անցյալում որոշակի ունակություններից զուրկ ինչ-որ ծերունիներ, բայց երկարատև ուսումնասիրություններից ու դիտարկումներից հետո վստահաբար կարող եմ ասել, որ նրանք իմ տեսած ամենակամային, ամենաանիմաստ, ներքին անձնականության հետ երկխոսող, կեցության ծուծք քամած մարդիկ են:
Լոնդոնի նման քաղաքում մեծ թվով չհավատարմագրված խելագարներ են միշտ լինում, որոնք թափառում են փողոցում և սևեռված գնում են դեպի գրախանութները, որովհետև գրախանութը այն քիչ վայրերից է, որտեղ երկար ժամանակ կարող ես պարապ-սարապ թրև գալ առանց գումար ծախսելու:
Քայլվածքները նկարագրված էին բառ առ բառ, ոչ մի շարժում չէր վրիպել նրա հայացքից, ահա դրանցից մեկը, որ գտել էր Չարենցի փողոցի մոտակայքում, ահա մեկ ուրիշը` Թումանյան փողոցից… Քայլվածքները տարբեր էին` չէին կրկնվում, և բոլոր քայլվածքների համար նա ուներ իր բացատրությունը, յուրաքանչյուրը մարդկային ինչ-որ խառնվածք, գաղտնիք էր թաքցնում, և ինքը, միայն ինքը գիտեր բոլորի գաղտնիքները:
Ֆարքուարները երկար ժամանակ երեխաներ չէին ունենում, երբ վերջապես ծնվեց փոքրիկ Թեդին: Եվ նրանք հուզվում էին՝ տեսնելով, թե ինչ ուրախությամբ էին ագարակի աշխատողները գալիս հիանալու նորածնով. նվերներ էին բերում, թռչուն, հավկիթ, ծաղիկներ և հրճվանքով հիանում փոքրիկի փափուկ ոսկեգույն մազիկներով ու երկնագույն աչքերով: Նրանք այնպես էին շնորհավորում տիկին Ֆարքուարին, ասես նա ինչ-որ հերոսություն էր արել, իսկ նա, իսկապես, իրեն հերոսուհի էր զգում, շնորհակալ ժպիտով զննում հիացածներին:
Վաղը ես կտեսնեմ Հովհաննես Գրիգորյանին: Ուզում եմ ծաղկամանով ծաղիկը դնի իր սենյակի պատուհանագոգին, որ ծաղիկը անվերջ սպասի այն հեռավոր` չարաճճի, բանաստեղծություններ գրող ու արտասանող փոքր տղային:
Ալիքները լիզում էին ափը՝ թաց հետք թողնելով դեղին ավազի վրա, որ կարդիոգրամա էր հիշեցնում։ Աղջիկը, ոտնաթաթերը ալիքների համբույրներին պարզած, նայում էր կապույտի անվերջությանը։ Որտե՞ղ էր ավարտվում երկինքը և սկսվում ծովը, ո՞րն էր դրանցից ծովը, և ո՞րը՝ երկինքը։
Անրի Գրիգորյան. «Ճամպրուկի մեջ հորս հին շորերն էին ու մի քանի Աստվածաշունչ: Հայրս հայտարարեց, որ հիմա ինքը միայն Աստվածաշունչ է կարդում: Այդ օրը նա խոսում էր միայն Աստծուց: Ես հիասթափված նայում էի բաց ճամպրուկին: Հայրս ճամպրուկով Աստծուն էր բերել ինչ-որ հեռու տեղից, ու հիմա համակերպվելու էի նրա ներկայությանը մեր տանը»:
Ես գիտեմ, որ այս ամենը ծուղակ էր։ Գիտեմ՝ այդ սատանան էր եկել քո պատկերով, և ոչ՝ դու։ Եկել էր նրա համար, որ ես քեզ չսիրեմ։ Բայց ես ուզում եմ սիրել քեզ։ Ինձ օդի պես պետք է քեզ սիրել, այլապես կխելագարվեմ այս սքեմավոր ամբոխի մեջ, որ քաշքշում է մազերիցս, կառչում ստինքներիցս, յուղոտ, լպրծուն ճիրաններով բռնում թևերս ու ոտքերս...Կխելագարվեմ այս ճահիճից, որ հետապնդում է ինձ անվերջ ու ամենուր։
Վահագն Գրիգորյան, «Ժամացույցը», «Թռչունի հոգին» գրքից (Ե., 2002թ.)
Խնդրեցի սողալ կողքովս, մեկառմեկ պատմեցի այն ամենը, ինչ թաքուն էի պահել իմ վերջին հույսից՝ սկսած խխունջների վաղնջական ծագումից մինչև նրանց արատավոր այլասերումը։ Աղաչեցի չփնտրել այն, ինչից փախել էի ես, աղաչեցի մնալ համաճարակից մոռացված այս լքյալ վայրում ու սկիզբ դնել նոր, առողջ սերնդի։ Լաց եղա կյանքումս առաջին անգամ և չամաչեցի իմ լացի համար, այնինչ սովորեցրել էի, որ խխունջի համար արտասվելն է ամենամեծ թուլությունը։
Մի հոգին երկուս է դառնում, երկուսը` չորս, չորսը` հարյուր… Բոլորից առաջ եղել է մի մարդ: Հետո այդ մարդը սկսել է բազմանալ… Մարդիկ շատացել են… Իսկ ինքը տեղավորվել է բոլորի մեջ առանձին-առանձին… Դա Կիրակոսն է… Բոլորի մեջ Կիրակոսներ կան, ինչքան մարդիկ աշխատում են, այնքան առաջին մարդու վիճակը վատանում է… Մարդիկ մոռանում են, իրար չեն հասկանում, իրար ուրիշ են համարում, նույնիսկ թշնամի, իրար բզկտում են… Կիրակոսը ներսից գոռում է` վատություն մի անի ուրիշին, դա ես եմ, այսինքն` դու ես… Հասարակ հաշիվ է…
Երկար նստեց սառած գետնին, նյարդային շարժումներ արեց ինչքան կարող էր, հետո նորից հետ տվեց: Անմիտք նստած էր, ոչինչ չկար ուղեղում, խումհար էր, ահավոր խումհար, ամենաուժեղը իր կյանքում: Հայելու կտորտանքների մեջ տեսավ իր դեմքը, վերցրեց, ուժեղ սեղմեց, այնքան, որ արյուն գա: Ցավ չէր զգում, մահացել էր վաղուց արդեն, հետո քաշեց դաստակի վրայով՝ կտրելով երակները: Պառկեց ուղիղ Ճուտոյի ոտքերի տակ, նայեց վերև ընկերոջ հպարտ դեմքին ու ժպտաց՝ մի կերպ խոսելով: Չնայած դժվար է ասել ընդհանրապես խոսում էր, թե իրեն էր թվում:

Բացեցի աչքերս: Աղջիկը չկար: Ես տեսա նրան: Ամբողջ մարմնով սարսռացի: Նա կատարյալ էր:

Ու խոնարհվեցի շատ դանդաղ, խորը ու կոր:

Նորայր Սարգսյան. «Յոթ տարի, պապ, յոթ տարի է պտտվում ես Հայաստանի բոլոր գաղութներով ու բերդերով ու ամեն տեղից նույն ձայնով ես խոսում հետս հեռախոսով: Հումորներ ես անում, ուտում ես քեզ ներսից ու կամաց-կամաց գժվում: Գրկում եմ քեզ՝ շնորհավոր ծնունդդ, չնայած դու մոռացել ես երևի՝ ինչ բան է ծնունդը...»:
Լեզուն աշխատում է ինչպես քանդակագործը՝ կտրող գործիքով՝ կտրելով դատարկությունը, մերկացնելով գաղտնիքը, մերկացնելով կյանքը:
Արամ Պաչյան, էսսե
Բայց քունը, որին գիշերով այդքան մարդ էր ենթարկվում, ծպտվում, մոտենում էր, փակում աչքերս, ես կորցնում էի զգոնությունս, ուշագնաց լինում: Առավոտյան սթափվում էի ապահովության զգացումով: Լուսաբացն այդ սենյակում կռահվում էր միայն: Չգիտեմ ինչու, մորս գիշերային իմ վախերի ու երազներիս ծածուկ սպառնալիքների մասին ոչինչ չէի հայտնում, մարդ մանկությունը համր է անցկացնում կարծես: