Интернет-магазин nachodki.ru

Ընդլայնված որոնում

Ռուզաննա Ոսկանյան, Թափանցիկ անձրևներ, Եգեա, Երևան, 2007, խմբագիր՝ Հովհաննես Գրիգորյան:

Նոր սերնդին շատ են նախատում ավանդներից հեռանալու համար: Ի՞նչ է հասկանում այս սերունդը ավանդական ասելով. այն ամենը` լավը (միայն լավը), ինչ ստեղծել են մեր նախնիները: Բանավեճն առավել լուրջ տեսք կընդուներ, եթե քննարկման նյութ դառնար այն հարցը, թե նորերն ինչպես են շարունակում ավանդները, այսինքն` մեր նախնիների ստեղծածի մեջ ինչն են համարում գնահատելի: Նկատի պետք է ունենալ, որ գնահատելիս նրանք ելնում են մեր ժամանակաշրջանի պահանջներից, զարգացածության մակարդակից, գիտելիքների սահմաններից, աշխարհայացքից. այդ ամենը նրանց մոտ դարձել է դասագրքային կանոն, համոզմունք: Դա նրանց օգնում է 20-րդ դարը տարբերել մնացած դարերից:
Վահագն Գրիգորյան, «Ժամացույցը», «Թռչունի հոգին» գրքից (Ե., 2002թ.)
Ժենյա Քալանթարյան, Ժանրի թարմացման ուղիով (Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը)
Խնդրեցի սողալ կողքովս, մեկառմեկ պատմեցի այն ամենը, ինչ թաքուն էի պահել իմ վերջին հույսից՝ սկսած խխունջների վաղնջական ծագումից մինչև նրանց արատավոր այլասերումը։ Աղաչեցի չփնտրել այն, ինչից փախել էի ես, աղաչեցի մնալ համաճարակից մոռացված այս լքյալ վայրում ու սկիզբ դնել նոր, առողջ սերնդի։ Լաց եղա կյանքումս առաջին անգամ և չամաչեցի իմ լացի համար, այնինչ սովորեցրել էի, որ խխունջի համար արտասվելն է ամենամեծ թուլությունը։
Համարի՛ր, որ բառը թիթեռնիկ է: Բառն օգտագործելու համար պարտադիր չէ զինել դրանք փոքրիկ, կեղտոտ թևիկներով կամ իջեցնել ձայնը: Արևային մի օր կամ դեղին նարգիզներով դաշտ էլ պետք չէ: Պարտադիր էլ չէ, որ լինես սիրահարված, անգամ` թիթեռներին:
Դատախազության նախկին աշխատակից և հատուկ կարևորության գործերի քննիչը համաձայնեց օգնել համադրելու վարկածները, պայմանով, որ չներկայացվի իր անունը: Մենք նրան դատախազ կանվանենք:
Հուսիկ Արա, Լուսանցքի մարդիկ, Բանաստեղծություններ, ՀԳՄ հրատարակչություն, Երևան 2003:
«Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
Հասմիկ Սիմոնյան, Լուսնոտ բառեր, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2005:
Խոսե Օրտեգա-ի-Գասեթ.«Չեմ կասկածում, որ բարոկկոյի ոճը սեթևեթ էր ու բարդ: Նրա մեջ բացակայում են նախորդ դարաշրջանի հրաշալի հատկանիշները, որոնց շնորհիվ այն բարձրացավ դասական դարաշրջանի աստիճանի»:
Անգլերենից թարգմանեց Արամ Մամիկոնյանը:
Ինչ-որ ժամանակ խորհուրդներին հետևելը տալիս է երկրային խորանին մոտենալու որոշակի զգայունություն: Ստեղծագործությանը արդեն հերկված ճանապարհով հասնողներ եղել են, բռնել են հետագիծն ու դրոշմված ոտնահետքերով շարժվել առաջ: Բայց դժվար է ասել՝ ճանապարհի վերջում բացվող ստեղծագործությունը ո՞ւմն է: Արդյո՞ք սա ճշմարիտ ճանապարհ է:

Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,

քո մեջ անհետանում:

Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու

վերցնում ես ինձանից:

Եվ ես վերջ չունեմ:

Եվ չունեմ սկիզբ

քո ափերի մեջ:

Տիգրան Մանսուրյանը Կոմիտասի մասին
Սիրանույշ Գալստյան. «Երբեմն կյանքն ավելի կինեմատոգրաֆիական է թվում, քան կինոն: Կյանքն իբրև ֆիլմ պատկերացնելը, այդ դիտումը կիսատ չթողնելու ձգտումը մարդուն գուցե հանգեցնեին նրան, որ երբեք ինքնասպանության մասին չմտածեր, այլ՝ հետաքրքրությամբ հետևեր իր ճակատագրի երերուն ընթացքին: Ահա թե ինչ զորություն կարող է ունենալ մեծ, ազնիվ կինոն»:
Ռուսերենից թարգմանեց Սաթենիկ Բադալյանը
Մի հոգին երկուս է դառնում, երկուսը` չորս, չորսը` հարյուր… Բոլորից առաջ եղել է մի մարդ: Հետո այդ մարդը սկսել է բազմանալ… Մարդիկ շատացել են… Իսկ ինքը տեղավորվել է բոլորի մեջ առանձին-առանձին… Դա Կիրակոսն է… Բոլորի մեջ Կիրակոսներ կան, ինչքան մարդիկ աշխատում են, այնքան առաջին մարդու վիճակը վատանում է… Մարդիկ մոռանում են, իրար չեն հասկանում, իրար ուրիշ են համարում, նույնիսկ թշնամի, իրար բզկտում են… Կիրակոսը ներսից գոռում է` վատություն մի անի ուրիշին, դա ես եմ, այսինքն` դու ես… Հասարակ հաշիվ է…
Երկար նստեց սառած գետնին, նյարդային շարժումներ արեց ինչքան կարող էր, հետո նորից հետ տվեց: Անմիտք նստած էր, ոչինչ չկար ուղեղում, խումհար էր, ահավոր խումհար, ամենաուժեղը իր կյանքում: Հայելու կտորտանքների մեջ տեսավ իր դեմքը, վերցրեց, ուժեղ սեղմեց, այնքան, որ արյուն գա: Ցավ չէր զգում, մահացել էր վաղուց արդեն, հետո քաշեց դաստակի վրայով՝ կտրելով երակները: Պառկեց ուղիղ Ճուտոյի ոտքերի տակ, նայեց վերև ընկերոջ հպարտ դեմքին ու ժպտաց՝ մի կերպ խոսելով: Չնայած դժվար է ասել ընդհանրապես խոսում էր, թե իրեն էր թվում:

Բացեցի աչքերս: Աղջիկը չկար: Ես տեսա նրան: Ամբողջ մարմնով սարսռացի: Նա կատարյալ էր:

Ու խոնարհվեցի շատ դանդաղ, խորը ու կոր:

Մի արեք դա ո՛չ որպես ակադեմիկական քննադատ, ո՛չ որպես արվեստով հարբած մի անհատ, ո՛չ որպես գրական շուկայի բարբարոս: Եղեք պարզապես խելամիտ մարդ, ով ունի փոքր-ինչ պրակտիկ նախազգացումներ այն մասին, թե ինչպես կարող են պատմվածքները հաջողված ստացվել կամ ձախողվել: Գովաբանեք կամ փնովեք, ինչպես ձեզ հարմար է, բայց արեք դա բավական պրագմատիկ, կտրուկ, անհանգստացնող կամ ուրախացնող մանրամասների հանդեպ խորամանկ ուշադրությամբ: Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք: Եղե՛ք ինքնատիպ: Եղե՛ք լավ խմբագիր:
Արթուր Ավանեսով, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
Եվ այսպես, ովքե՞ր են այսօրվա հայ դպրոցի ամենավառ ներկայացուցիչները և ինչպիսի՞ իրավիճակ է տիրում հայ ստեղծագործական շրջանակներում: Այս հարցի պատասխանը խիստ տարբեր է՝ կախված դրանից, թե ինչպես ենք գնահատում այդ իրավիճակը՝ «ներսից», թե «դրսից»:
Կոմիտաս վարդապետն իր երկու համերգներից հետո, որոնք Թիֆլիսի հասարակության և մամուլի բուռն ուշադրության առարկա դարձան, ապրիլի 6-ին Հովնանյան դպրոցի դահլիճում դասախոսեց մեր ժողովրդական և եկեղեցական երգերի մասին:

Ես տեսել եմ բոլոր փողոցների հետագծերը,

շինությունների առավոտյան, ցերեկային և գիշերային

կիսադեմերը, ծուկերը ու հղանցքները,

մարդկանց դեմքերը` մռայլ, խոժոռ, կոպիտ, վառվռուն, մտածկոտ, փայլող,

բայց ոչ երբեք հանգիստ: