Ընդլայնված որոնում

- Գրպաններդ նայիր:

Տղամարդն առանց մտածելու երկու ձեռքերը մտցրեց գրպանները, չկար:

Հոջաթը ոչ մի տեղ էլ չէր, նույնիսկ տղամարդու գրպաններում:

Առաջին անգամ նա ժպտաց մարտի 1-ին,

ըստ պատմաբանների, զորամասում սեղմել էին նրա ձեռքը,

հետո խփել ուսին՝ հիմա կամ երբեք,

նախկին դասղեկը պատմում է՝ աչքերում

խավար կար, նստույմ էր աղջիկներից հեռու...

Հիմա երբ հեռացել ես

Հենց այնպես եմ ընթերցում

Հենց այնպես եմ հագնվում

Հենց այնպես գնում եմ փողոց

Հենց այնպես վերադառնում եմ

«Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
Կնոջ աչքերը իջան ծոծրակիս, հայացքս բարձրացրի, տեսնեմ՝ ժպիտը խազել է դեմքը: Կինը հայացքը իջեցրեց՝ մարգարտի պես մանր ոտքերը շարժվեցին, ամառային բլուզի տակից երևաց կրծքերի աղոտ լույսը: Ետևից նայում եմ՝ իրանը ծաղկի պես բարակ է: Ոտքերս համընթաց մարմնին գնում են: Գլուխը թեթևակի շարժեց...
Օսյա, հարազատս, հեռավոր ընկեր իմ: Սիրելիս, բառեր չեմ գտնում այս նամակի համար, որը գուցե դու երբեք էլ չստանաս: Ես գրում եմ այն անհասցե: Միգուցե երբ վերադառնաս, էլ չգտնես ինձ: Այդ դեպքում սա վերջին հուշը կլինի:
Հազվադեպ էր պատահում, երբ որևէ մեքենա խուսափեր նրա հրամանից, այդ դեպքում կինը նրան կանիծեր ու առավելագույնս մեկ ժամից ինչ-որ տեղ այն վթարի կենթարկվեր: Սա անխուսափելի էր:
Վլադիմիր Նաբոկովի նամականուց մի հատված՝ ուղղված կնոջը՝ Վերային
Հովհաննես Գրիգորյան. «Զարմանալի և դժվար նկարներ էին դրանք: Առաջին հայացքից նույնիսկ փոքր-ինչ վանող: Հանկածակիի եկած ոզնու նման փշփշոտվում էին ու փակվում: Երկար և շունչը պահած պիտի կանգնել նրանց դիմաց, որպեսզի նկարը կամաց-կամաց սկսի հավատալ քեզ և բացվել… Եվ ես սկսեցի տեսնել նախ ձին, ապա ձիավորին, նրա վեր պարզած ձեռքը և թուրը: Ապա հայացքս սկսեց տենդագին որոնել. ինչ-որ տեղ պետք է որ թաքնված լինի Մսրա Մելիքը, որովհետև ձին Քուռկիկ Ջալալին էր, ձիավորը` Սասունցի Դավիթը, իսկ ձեռքին` Թուր Կեծակին: Գտա… վախից ինչքա՜ն խորը կարող են թաքնվել մարդիկ: Բայց ես գտա: Ուրեմն, Դավիթն էլ կգտնի»:

«Շարլոտա», պատմվածք

Ուրեմն երբ խոսեցին իր մասին, շատերը մտածեցին, որ գնում է ու պետք է իմանալ՝ ուր: Մնացածն էլ ասացին, թե իր որոշելու բանն է, և միայն Սարգսյանը հասկացավ, որ իրեն ընդամենը պետք է հարցնել՝ ինչի՞ չի գնում, այլ ոչ թե ասել՝ մնա: Այդ ժամանակ, երբ ինքը երեխա է, շատ անհրաժեշտ է ուշադրությունը որոշակի բացակայությունների հանդեպ: Իսկ դա չեղավ: Ու իրենք գիտեն, եթե չեղավ, ուրեմն չեղավ:
Ուոլթ Ուիթմեն. «Պոեզիաս, ըստ էության, դեռ բավարար ճանաչում չունի այստեղ՝ մի երկրում, որի համար գրվել է: Լավագույն ամսագրերն ու գրական հեղինակությունները լրիվ արհամարհում են ինձ և իմ պոեզիան»:
Չարլզ Բուկովսկի․ «Դու համբուրեցիր Լիլիին»
Խնամակալուհին սկսել էր ենթադրել, որ իրեն կտակած Պառավի տունը չի էլ հասցնի լիարժեք վայելել. բա որ Պառավը երկար ապրի՞... Խնամակալուհին ծածուկ անիծում էր նրան, հակակրանքի պոռթկումներ ունենում, տրվում հիվանդագին երևակայությանը, անվայել լեգենդներ պատմում նրա մասին:
Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր ողորմյա, խնկի հոտն անցավ, ու ես հասկացա, որ տիկին մ-ի ատամները թափվել են: Տեսնես՝ ինչի իր թևնոցի քարերը չի շարում դրանց փոխարեն. չէ՞ որ դրանք այնքան գեղեցիկ են:
1909 թվականին Ջեյմս Ջոյսն իր ընտանիքի հետ ապրում էր Տրիստում (Իտալիա): Հոկտեմբերի վերջին նա մեկնում է Դուբլին՝ գործնական ճանապարհորդության և մնում այնտեղ մինչև դեկտեմբերի վերջ: Ջեյմսն ու Նորան պայմանավորվում են էրոտիկ նամակներ գրել միմյանց: Նորայի նամակները հետագայում անհետանում են, իսկ Ջոյսինը հրատարակվում Լոնդոնում 1975 թվականին (Ջոյսի «կեղտոտ» նամակները): Նամակներն արտագրել է Ռիչարդ Էլլիմանը:
Մոռացի´ր ընդհանրացված լսարանիդ մասին: Նախ անանուն, անդեմ լսարանը մահու չափ կվախեցնի Քեզ, և երկրորդ՝ ի տարբերություն թատրոնի, այստեղ այն գոյություն չունի: Գրականության մեջ քո լսարանը քո միակ ընթերցողն է:

Արևը բարձր է կապույտ երկնքում, նրա ոսկե ճառագայթները լցվում են ջրհորը, և ես կախված եմ տաք լույսի մեջ ինչպես անտեսանելի ու մշուշոտ ծաղկափոշի:

Ձայներ:

- Երկրի կառավարության անունից հռչակում եմ այս տարածքը մարսյան տարածք և այն հավասարապես բաժանում անդամ ազգերի միջև:

Սիրանույշ Գալստյան. «Իր հայրենիքում կինոդպրոցի բացակայության պայմաններում, Ստելինգը, «որպես ուսուցիչ ընտրելով կինոյի պատմությունը» (առաջին կինոտպավորությունները եղել են նեոռեալիզմի գլուխգործոցները՝ Դե Սիկայի և Ռոսելինիի ֆիլմերը), ձեռնամուխ է լինում ստեղծելու իր հեղինակային, չափազանց ինքնատիպ կինեմատոգրաֆը և, սուղ միջոցներով, 1974-ին նկարահանում է իր առաջին՝ «Մարիկեն վան Նյումեգեն» ֆիլմը՝ աշխատելով միայն հանգստյան օրերին, այն էլ ոչ պրոֆեսիոնալների հետ: Այդ աշխատանքներին մասնակից միակ պրոֆեսիոնալը ժապավենը մոնտաժողն էր, սակայն ֆիլմն ընդգրկվեց Կաննի մրցութային ծրագրի մեջ»:
Ոչինչ ստեղագործական ընթացքից ավելի հեռու չէ, քան կատաղած որդի ցնցումների և մտորումների ջղաձգություններում դեպի ընտրություն քարշ եկող լեշը: Արվեստի համոզումներում ոչ թե եզրակացություններն են բացակայում, այլ ելակետերը:

առավոտյան նոր արթնացած մարմինս,

որ գիշերը ոչ մի ուրվականով չհաղթահարվեց

և օտար քաղաքի մթությանը տրվեց անձայն ու սառը,

այսօր չափում է համբուրգը

«Սիմֆոնիա Թորոնթո» (Sinfonia Toronto) լարային նվագախումբ

դիրիժոր` Նուրհան Արման

Ալի Աշրաֆ Դերվիշյան, Սերկևիլը, պատմվածք
Ամենամեծ ստորացումը, որ հասցվում է սիգարին` նրա կյանքը ճղճիմ ակնթարթների ու մանր գործառույթների մեջ վատնելն է: Ի՜նչ մեծ է տարբերությունը, երբ այն ծխում են Հավանայի փողոցներում թափառող պոռնիկները, աշխատանքից փրփրակալած ձկնորսները, ստացված ու չստացված հեղափոխականները, քաֆթառ պապիկները, ճղճղված շորերով աղքատ լակոտները, արկածախնդիրներն ու երազկոտները:
Վ. Հակոբյանի բանաստեղծության տեսիլքը, լռության ժամանակի մեջ հայտնագործում է հիշողության ճանապարհը, որովհետև գրողը գիտի նաև, որ մեկի գնալով այս տիեզերքում ոչինչ չի պակասում, մեկի գալով էլ ոչինչ չի ավելանում: Ուղղակի լռությունը, որ ամեն գնացողից հետո թվում էր սարսափելի ու տարօրինակ, հետզհետե սկսում է դառնալ սիրելի, մտերիմ ու անգամ հարազատ: