Ընդլայնված որոնում

Սովորիր թաքնվելու արվեստը սովորիր ավելին քան ես

Սովորիր-փոխել քառորդը մարմնիդ

փոխել անձնագիրդ

փոխել դեմքդ

Սովորիր-փոքրիկ մատնություն անել (ամենօրյա կեղտոտ փրկություն)

արցունքները թափվում են ողնաշարիս

ու մեխի պես խրվում երակներիս մեջ,

ինքնասպանությունը ճմրթված ձեռագրով

փաթաթում է ինձ սպիտակ սավանի մեջ

ու կախում ամենաժանգոտ պարանից,

իմ մեջ չորացնում են մարդուն…

Երիցուկի պես

Զահրատի քիթեն

Ես կարմիր դնեմ անունդ

միաչքանի իմ կին

որ փնտրեցիր դղյակը քեզնից դուրս

ցուրտ կին

մրսող կին

կին որ մոխիր է դառնում

Ես այնքա˜ն եմ հոգնել պատերազմից`

տղամարդկանց ու տղամարդկանց,

կանանց ու կանանց,

կնոջ ու տղամարդու միջև:

Եվ հիմա

երազում եմ ուղղակի ծառ լինել`

կանաչ բլուրին աճող:

Անվերջ փթթում են ծաղիկներն անմահ,

Որ երգում են երանելի կանանց հարազատ աչքերում

Սեսար Վալեխո, Բանաստեղծություններ, իսպաներենից թարգմանեց Հովհաննես Գրիգորյանը

Կադիսից մինչև Ջիբլարթար

Լիմոններով է պատած իմ ուղին,

Ծանոթ է հովտին

Հառաչանքը իմ:

Օ, աղջիկ, աղջիկ,

Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:

Իջեցնել ջերմաչափը

հրեշտակի թևի տակից`

ուղիղ կիտրոնի մեջ:

Ի´նքդ մաշվել

վերին ճնշման սանդղակն

ի վար`

դեղնակարմիր երախտիքի…

Տաթև Չախչախյան, բանաստեղծություններ

կանաչ աթոռը,

կանաչ աթոռի վրա նստած մանկությունը,

շիլայոտ ձեռքերը

զգաստ` ծնկներին դրված,

սպիտակ թաշկինակը շալվարի գոտկատեղից կախված,

հեծլտոցը,

լացը...

Բանաստեղծություններ՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում

Հենվել եմ քամուն

Հասարակածային ձեռնափայտովս

Կանգնել եմ

Երկնքի պարանին

Բանաստեղծություններ՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում
Վավերագրական ֆիլմ
Ամերիկացի արձակագիր, էսսեիստ Բիլլ Հիլլմանի հարցազրույցը Ջորջ Վիտմանի (1913-2011թթ.) հետ
Անրի Գրիգորյան «Սինդին լուռ նայում էր ինձ: Նրա լռությունը լցվում էր աչքերիս մեջ ու հոսելով աղմկում երակներումս: Նրանից եկող ջերմությունը զգույշ հպվեց մատներիս ծայրերին ու դանդաղ տարածվեց մարմնովս մեկ: Նա մոտ եկավ ինձ ու սկսեց համբուրել մերկ ծնկներս, հետո այտերն էր քսմսում ծնկներիս ու մռլտում կատվի պես»:
Չարլզ Բուկովսկի. «Նրանց սովորեցրել են նայել միայն մեկ ուղղությամբ, երբ շատ ուղղություններ գոյություն ունեն»:

Մոսկվայի ժամանակակից երաժշտության անսամբլ

դիրիժոր՝ Ալեքսեյ Վինոգրադով

Հովհաննես Գրիգորյան, Գիշերահավասար, բանաստեղծությունների ընտրանի, Երևան 2005, խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան:

Խիտ անտառի մեջ կորած մի փոքրիկ

բացատ և մի խրճիթ` թաղված

խոտերի ու ծաղիկների մեջ:

Ո՞վ է ապրում այստեղ, ո՞ւմն է այս

տունը: Գնա դուռը թակիր և ով էլ

դուրս գա, հարցրու, և նա կասի

ինչ է երջանկությունը…

Ես քեզ որոնել եմ կինոների հերթերում,

կինոներ` անդավաճան սիրո պատկերներով լեցուն,

և միայն դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:

Շրջել եմ կայարաններում` հեռու և մոտիկ,

և դիմավորել գնացքները բոլոր,

բայց դու չես գալիս ոչ մի գնացքով…

Հովհաննես Գրիգորյան, Գիշերահավասար, բանաստեղծությունների ընտրանի, Երևան 2005, խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան:
Գոհարիկ Աքելյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
Ես վախենում եմ գրադարանի մշտաբնակներից ու շատ ժամանակ այնտեղ չեմ այցելում հենց նրանց պատճառով: Առաջ ինձ թվում էր, թե գրադարանաբնակները թշվառ են, կյանքի վերջին փուլում, միայնակ, անտուն, անցյալում որոշակի ունակություններից զուրկ ինչ-որ ծերունիներ, բայց երկարատև ուսումնասիրություններից ու դիտարկումներից հետո վստահաբար կարող եմ ասել, որ նրանք իմ տեսած ամենակամային, ամենաանիմաստ, ներքին անձնականության հետ երկխոսող, կեցության ծուծք քամած մարդիկ են: