Տեսություն

Փիլիսոփայություն, գրականագիտություն, քննադատություն, արվեստի և գրականության տեսություն
Հովհաննես Գրիգորյան

Թե ինչպես «անհետացավ» բանաստեղծությունը

Նոր սերնդին շատ են նախատում ավանդներից հեռանալու համար: Ի՞նչ է հասկանում այս սերունդը ավանդական ասելով. այն ամենը` լավը (միայն լավը), ինչ ստեղծել են մեր նախնիները: Բանավեճն առավել լուրջ տեսք կընդուներ, եթե քննարկման նյութ դառնար այն հարցը, թե նորերն ինչպես են շարունակում ավանդները, այսինքն` մեր նախնիների ստեղծածի մեջ ինչն են համարում գնահատելի: Նկատի պետք է ունենալ, որ գնահատելիս նրանք ելնում են մեր ժամանակաշրջանի պահանջներից, զարգացածության մակարդակից, գիտելիքների սահմաններից, աշխարհայացքից. այդ ամենը նրանց մոտ դարձել է դասագրքային կանոն, համոզմունք: Դա նրանց օգնում է 20-րդ դարը տարբերել մնացած դարերից:
2728

Գրիգոր Պլտյան. Հովհ. Գրիգորյանը ժամանակին դիմաց. «Դանդաղ ժամեր»

Խուլ ու վիրավոր հայրը սակայն հորդոր մը ունի որդիին` ժամանակի քայքայումին մեջ բռնված: Հոր խոսքը տարօրինակ բան մըն է և նման է պատգամի մը. «Երբեք չմեռնես…» կըսե հայրը մահվան անկողնին մեջ (էջ 18): Տարօրինակ` ըսի, որովհետև խոսքին նշանակությունը մեջը չէ: Կրնա անգամ անիմաստ թվիլ: Բայց ա՛յդ է հոր պատվերը, մահվան մեջ: Հայրը կմեռնի, իսկ որդին այդ մահվան զուգահեռ կսկսի խրիլ հողին մեջ: Այն ատեն տեղի կունենա անսովոր բան մը - երազի մեջ - հայրը անունը կուտա որդիին. «տվեց իմ անունը» (էջ 19): Պատվերին ու անունին, պատվերին ու ժամանակի խնդրին միջև յարաբերություններ կան, որ ընթերցումը հարկ է` բացահայտե:
3637

Արուսիկ Գրիգորյան. Պոստմոդեռնիզմը և բիթնիկական գրականությունը (պոեզիա)

Արուսիկ Գրիգորյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
7578

Էլլա Ասատրյան. Անհատի և ամբոխի փոխհարաբերությունը Դոն ԴեԼիլլոյի «Մաո II» վեպում

Էլլա Ասատրյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
4577

Արմինե Պետրոսյան. Մահվան սարսափը սպառողների հասարակության մեջ Դ. Դելիլոյի «Սպիտակ աղմուկը» վեպում»

Արմինե Պետրոսյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
3024

Արթուր Ավանեսով

Հայ արդի երաժշտարվեստի «գերպատումները»` որպես զարգացման խոչընդոտ

Արթուր Ավանեսով, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
3770

Դիանա Համբարձումյան. «Պոստմոդեռնիզմը» որպես «մոդեռնիզմի» ժխտում անվանյալի նոր անվանիչ

Դիանա Համբարձումյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
2575

Էմմա Գեղամյան. Մոգական ռեալիզմի առանձնահատկությունները լատինամերիկյան գրականության մեջ

Էմմա Գեղամյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
4815

Գոհարիկ Աքելյան. Ժամանակի և տարածության փոխհարաբերությունները «Բաժանվող արահետների այգին» գրքում

Գոհարիկ Աքելյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
2973

Գրիգոր Հակոբյան. Հպանցիկ նկատառումներ (հատվածներ)

Գրիգորյանի ստեղծագործությունների բանաստեղծական ձեռագիրն ըստ իս նորարարական-նշանակալի է այսպես կոչված` անտիպոեզիայի ժամանակակից հարացույցում: Նրա` այսպես կոչված անտիպոեզիայի կառուցման ռազմավարությունը հատկանշող հեգնանքը, երբեմն գրոտեսկը, բնագիր կենցաղագրական տարրերի ինչ-որ առումով ծրագրային ներթափանցումը, առանց չափազանցության գերսաստկացման հասցրած կատակերգականի և ողբերգականի (հասկացությունները տվյալ պարագային կիրառում եմ գոյաբանական-ստեղծաբանական առումով) համադրությունը մի կողմից, մյուս կողմից բանաստեղծելու աֆորիզմի հանգույն եղանակը, պատմողական կերպն արդյունքում ապահովում են ուրույն, կարծում եմ կրկին չափազանցություն չէ` անկրկնելի գրականություն: Հենց այդ անկրկնելիությունն է, որ Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունը պահում է ընթերցման կիզակետում:
2176

Արթուր Ավանեսով

Հանդիպումներ` Պիեռ Բուլեզին

Բուլեզի մասին գրելիս ունեմ մի կարևոր մտավախություն: Չէի ցանկանա հուշերս վերածել ո՛չ անվերապահ հիացմունքի զեղման, ո՛չ էլ` տափակ մտերմավարության, ասել է թե` մեր Բուլեզն է, էլի, ի՞նչ կա որ: Քանի որ այդ վերջին տարբերակը պարզապես զզվելի է, փորձեցի սկզբից ևեթ կանխել այն, հոդվածս անվանելով «Հանդիպումներ»` ոչ թե «Պ.Բուլեզի հետ», այլ «Պ.Բուլեզին», կարծես խոսքը գնար ոչ թե Բուլեզ-մարդու, այլ համանուն մի երևույթի մասին: Բայց այդուհանդերձ պետք չէ մոռանալ, որ մեծ երաժշտին հանդիպելիս չենք ակնկալում տեսնել մի անկենդան բուրգ կամ վերացարկված խորհրդանիշ: Համենայն դեպս, երջանիկ եմ, որ տեսա վերջինիս հակապատկերը: Եվ ես սրտանց կուզենայի ուրվագծել այդ «հակապատկերը» ու իմ տողերով հայտնել նրան խորին երախտագիտությունս` պարզապես իր գոյություն ունենալու փաստի համար:
4173

Արթուր Ավանեսով

Հայ երաժշտությունը արդի երաժշտարվեստի ընդհանուր համատեքստում

Եվ այսպես, ովքե՞ր են այսօրվա հայ դպրոցի ամենավառ ներկայացուցիչները և ինչպիսի՞ իրավիճակ է տիրում հայ ստեղծագործական շրջանակներում: Այս հարցի պատասխանը խիստ տարբեր է՝ կախված դրանից, թե ինչպես ենք գնահատում այդ իրավիճակը՝ «ներսից», թե «դրսից»:
2562

Հովհաննես Գրիգորյան

Զրույցներ քննադատի հետ... վարագույրի ետևից

Բանավեճում և այն էլ միայն այս բանավեճում էր, որ քննադատը հնարավորություն ստացավ համարձակորեն կյանքի կոչել բանաստեղծի տաղանդն ու գրական վարպետությունն ստուգելու «նոր չափանիշներ», ինչպիսիք են սեռական պատկանելությունը, լուսավոր հղիությունը, բացասական ռեզուսը, հեմոգլոբինի պակասը…
2469

Սիրանուշ Մարգարյան. Երկու ժամանակների սահմանին

Վ. Հակոբյանի բանաստեղծության տեսիլքը, լռության ժամանակի մեջ հայտնագործում է հիշողության ճանապարհը, որովհետև գրողը գիտի նաև, որ մեկի գնալով այս տիեզերքում ոչինչ չի պակասում, մեկի գալով էլ ոչինչ չի ավելանում: Ուղղակի լռությունը, որ ամեն գնացողից հետո թվում էր սարսափելի ու տարօրինակ, հետզհետե սկսում է դառնալ սիրելի, մտերիմ ու անգամ հարազատ:
2186