Տեսություն

Փիլիսոփայություն, գրականագիտություն, քննադատություն, արվեստի և գրականության տեսություն

Գոհարիկ Աքելյան. Ժամանակի և տարածության փոխհարաբերությունները «Բաժանվող արահետների այգին» գրքում

Գոհարիկ Աքելյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
2973

Գրիգոր Հակոբյան. Հպանցիկ նկատառումներ (հատվածներ)

Գրիգորյանի ստեղծագործությունների բանաստեղծական ձեռագիրն ըստ իս նորարարական-նշանակալի է այսպես կոչված` անտիպոեզիայի ժամանակակից հարացույցում: Նրա` այսպես կոչված անտիպոեզիայի կառուցման ռազմավարությունը հատկանշող հեգնանքը, երբեմն գրոտեսկը, բնագիր կենցաղագրական տարրերի ինչ-որ առումով ծրագրային ներթափանցումը, առանց չափազանցության գերսաստկացման հասցրած կատակերգականի և ողբերգականի (հասկացությունները տվյալ պարագային կիրառում եմ գոյաբանական-ստեղծաբանական առումով) համադրությունը մի կողմից, մյուս կողմից բանաստեղծելու աֆորիզմի հանգույն եղանակը, պատմողական կերպն արդյունքում ապահովում են ուրույն, կարծում եմ կրկին չափազանցություն չէ` անկրկնելի գրականություն: Հենց այդ անկրկնելիությունն է, որ Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունը պահում է ընթերցման կիզակետում:
2176

Արթուր Ավանեսով

Հանդիպումներ` Պիեռ Բուլեզին

Բուլեզի մասին գրելիս ունեմ մի կարևոր մտավախություն: Չէի ցանկանա հուշերս վերածել ո՛չ անվերապահ հիացմունքի զեղման, ո՛չ էլ` տափակ մտերմավարության, ասել է թե` մեր Բուլեզն է, էլի, ի՞նչ կա որ: Քանի որ այդ վերջին տարբերակը պարզապես զզվելի է, փորձեցի սկզբից ևեթ կանխել այն, հոդվածս անվանելով «Հանդիպումներ»` ոչ թե «Պ.Բուլեզի հետ», այլ «Պ.Բուլեզին», կարծես խոսքը գնար ոչ թե Բուլեզ-մարդու, այլ համանուն մի երևույթի մասին: Բայց այդուհանդերձ պետք չէ մոռանալ, որ մեծ երաժշտին հանդիպելիս չենք ակնկալում տեսնել մի անկենդան բուրգ կամ վերացարկված խորհրդանիշ: Համենայն դեպս, երջանիկ եմ, որ տեսա վերջինիս հակապատկերը: Եվ ես սրտանց կուզենայի ուրվագծել այդ «հակապատկերը» ու իմ տողերով հայտնել նրան խորին երախտագիտությունս` պարզապես իր գոյություն ունենալու փաստի համար:
4173

Արթուր Ավանեսով

Հայ երաժշտությունը արդի երաժշտարվեստի ընդհանուր համատեքստում

Եվ այսպես, ովքե՞ր են այսօրվա հայ դպրոցի ամենավառ ներկայացուցիչները և ինչպիսի՞ իրավիճակ է տիրում հայ ստեղծագործական շրջանակներում: Այս հարցի պատասխանը խիստ տարբեր է՝ կախված դրանից, թե ինչպես ենք գնահատում այդ իրավիճակը՝ «ներսից», թե «դրսից»:
2562

Հովհաննես Գրիգորյան

Զրույցներ քննադատի հետ... վարագույրի ետևից

Բանավեճում և այն էլ միայն այս բանավեճում էր, որ քննադատը հնարավորություն ստացավ համարձակորեն կյանքի կոչել բանաստեղծի տաղանդն ու գրական վարպետությունն ստուգելու «նոր չափանիշներ», ինչպիսիք են սեռական պատկանելությունը, լուսավոր հղիությունը, բացասական ռեզուսը, հեմոգլոբինի պակասը…
2469

Սիրանուշ Մարգարյան. Երկու ժամանակների սահմանին

Վ. Հակոբյանի բանաստեղծության տեսիլքը, լռության ժամանակի մեջ հայտնագործում է հիշողության ճանապարհը, որովհետև գրողը գիտի նաև, որ մեկի գնալով այս տիեզերքում ոչինչ չի պակասում, մեկի գալով էլ ոչինչ չի ավելանում: Ուղղակի լռությունը, որ ամեն գնացողից հետո թվում էր սարսափելի ու տարօրինակ, հետզհետե սկսում է դառնալ սիրելի, մտերիմ ու անգամ հարազատ:
2186

Իսկապե՞ս Քրիստոս հարյավ ի մեռելոց

Դատախազության նախկին աշխատակից և հատուկ կարևորության գործերի քննիչը համաձայնեց օգնել համադրելու վարկածները, պայմանով, որ չներկայացվի իր անունը: Մենք նրան դատախազ կանվանենք:
2057

Արքմենիկ Նիկողոսյան. Ազատվելու և հաղթահարման վեպը

Արքմենիկ Նիկողոսյան, Ազատվելու և հաղթահարման վեպը (Գուրգեն Խանջյանի «Լուր չկա» վեպի մասին)
2853

Ժենյա Քալանթարյան. Ժանրի թարմացման ուղիով

Ժենյա Քալանթարյան, Ժանրի թարմացման ուղիով (Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը)
3866

Հովհաննես Գրիգորյան

Հոգսեր, որ միշտ մեզ հետ են

Մտնում եմ քննադատների դրության մեջ և հասկանում, թե ինչու են նրանք խուճապահար լքում պոեզիան և նետվում արձակի գիրկը: Ինչ մի դժվար գործ է. սյուժեն կվերապատմես` երեք էջ, հերոսներին կնկարագրես` ևս երեք էջ, դրականներին կգովես` երկու էջ, բացասականներին կմերժես` ևս երկու, որոշ թերություններով հանդերձ ստեղծագործության անուրանալի արժեքը կնշես` մեկ և կես էջ: Եղավ մոտավորապես տասներկու էջ: Ի՞նչ վատ է…
2259

Քրիստինե Հովհաննիսյան. Տան բացակայության փոխաբերությունը արդի հայ արձակում

Տան գոյությունն համարժեք է աշխարհում և առհասարակ տիեզերակառույցում մարդու հաստատուն տեղի, հենակետի գոյությանը: Տունն է տիեզերքում մարդու առանցքը, անհատի ինքնության և արժեքայնության տարածական խորհրդանիշը: Նոր ժամանակի աշխարհզգացողությունը թերևս ամենից ավելի բնութագրվում է աշխարհում մարդու տեղի կորստով և հատկանշական է, որ այն արտահայտելու համար դարձյալ համեմատության եզր է դառնում «տունը»:
7516

Հայ ժողովրդական և եկեղեցական երգերը (Դասախոսություն հ. Կոմիտաս վարդապետի)

Կոմիտաս վարդապետն իր երկու համերգներից հետո, որոնք Թիֆլիսի հասարակության և մամուլի բուռն ուշադրության առարկա դարձան, ապրիլի 6-ին Հովնանյան դպրոցի դահլիճում դասախոսեց մեր ժողովրդական և եկեղեցական երգերի մասին:
5761

Տիգրան Մանսուրյան

Կենսանորոգ ոգի

Տիգրան Մանսուրյանը Կոմիտասի մասին
1960