Գրախոսություն

Այդ ձայնի ելևէջները լցնում էին տարածությունը և կարծես ասում. «Ահա՛, լսե՛ք ուղեղիս ձայնը, տեսե՛ք՝ այնտեղ ինչ է կատարվում: Ահա՛, լսե՛ք մեռած ուղեղների ձայնը, որովհետև ես սրտով եմ մտածում»:

Հոկտեմբերի 2-ին Կամերային երաժշտության տանը կայացավ երիտասարդ կոմպոզիտորների կամերային-գործիքային երաժշտության հանրապետական մրցույթի 2-րդ փուլը:

Այսպիսի ոգևորություն մեր դահլիճներում ամեն օր չես տեսնի: Ճապոնական ուրախ հեքիաթը ստիպեց հայ հանդիսատեսին խախտել իր «սառնարյուն հանդիսատեսային դիրքը» և ուրախանալ: Թմբուկների ձայնն այնքան հզոր էր, որ ոսկորներդ դղրդում էին ուժգնությունից, ասես հին, սովետական գնացքի մեջ լինեիր:

Եվգենի Կիսինի կատարումներն առանձնանում են գրագիտությամբ, զգացմունքայնությամբ և ստեղծագործության դարաշրջանի ճիշտ ընկալմամբ: Այս հատկանիշներով կարելի է բնութագրել նաև սեպտեմբերի 27-ին Երևանում կայացած համերգը:

Առաջին բաժնում հնչեց Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտը, որն աչքի ընկավ նվագախմբի զսպվածությամբ, թեթևությամբ և թափանցիկությամբ: Այն ղեկավարեց Վահան Մարտիրոսյանը: Այս ստեղծագործությանը հաջորդեց մենակատար Պոլինա Լեշչենկոյի զգացմունքային կատարումը Լիստ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1:

Համերգը բացվեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքով», այնուհետև Իսրայելից ժամանած շեփորահար Սերգեյ Նակարյակովի կատարմամբ հնչեց Շեփորի կոնցերտը: