Ակնարկ/էսսե

Դավիթ Մուրադյան. «Իսկ հույսը, ինչպես միշտ, ճգնավորների վրա է: Ավազուտների խստիվ հավերժականությանը հանդիման՝ մարդ ու տիեզերք քննող հոգիների»:

Դավիթ Մուրադյան. «Մինչդեռ վերջին մեծ վեպը գրվել է համարյա կես դար առաջ: Վերնագիրը՝ «Մենության հարյուր տարին»: Իսկ հետո, իհարկե, լավ վեպեր կամ հետաքրքիր, նկատելի կամ նույնիսկ` տաղանդավոր, բայց մեծը, դարակազմիկը, կեցության առեղծվածների հետ մերձեցողը, որ կյանքն առասպելի չափով է վիպերգում և գաղտնազերծում է իրականությունը երևակայությամբ, դեռևս ոչ»:

Դավիթ Մուրադյան. «Վարդապետը ողջույնի խոսք էր ասում մեզ, իսկ մենք` երիտասարդ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, ակնդետ նայում էինք հանդիպակաց պատին, որտեղ կողք կողքի երկու դրոշակներ էին համակեցված` Խորհրդային Հայաստանի կարմրակապույտը և Առաջին հանրապետության եռագույնը: Այսինքն` ընթացիկ քաղաքական իրողությունն ու պատմական չդադարող հիշողությունը, անկախության ճիգը կրող խորհրդանիշ, որն այսպես կենդանի ու առարկայական, հավասարազոր և այլընտրանքային, հուշում էր, հարցնում, հորդորում»:

Հուսիկ Արա. «Մարդը մտքի կրողն է, և նրա մտքի բացառիկությունը գեղարվեստական դրսևորումն է: Ի տարբերություն հրեշտակների, որ միայն միտք են ու հոգևոր գոյակցություն` մարդը նաև նյութական արժեքների կրողն է և միշտ պահպանել է հավասարակշռությունը»:

Մանե Գրիգորյան, էսսե «Ինձ զատիկին ներկած ձու տվեցին ու նայեցին այնպես, ինչպես որբին են նայում: Դրանից հետո ամեն տարի ավելի խորն էի զգում որբությունս: Ես Նոր տարին հիշում եմ ինձ միջանցքում կանգնած, որովհետև եղևնու հոտը հարևանի տնից էր գալիս, ու մենք արդեն մենակ էինք: Հետագայում ավելի էինք մենակ լինելու»:

«Արարատը» հայտնություն էր միլիոնավոր օտարերկրացիների համար ու սպասված և միաժամանակ անսպասելի`հայկական միջավայրերում: Այդ ֆիլմում Էգոյանին առաջին հերթին հետաքրքրում էր մարդու հարաբերությունն իր անցյալի հետ: Իսկական արվեստագետի տեսողությամբ նա հայտնաբերում էր, որ անցյալը նույնպես զննում է ժամանակակիցներիս և նույնիսկ ազդեցություն գործում ներկայի վրա: Հատկապես, եթե եղել է ճակատագրական: