Ակնարկ/էսսե

Անի Հակոբյան, «Ժաննա Հեբյուտերն», Մոդիլյանիի «Ժաննա Հեբյուտերն» վերնագրված կտավներից մեկի մասին

Սպիտակ սավանի վրա, սպիտակ սենյակում մենք կխոսենք խաղաղության մասին, իսկ մի քանի պատ այն կողմ ամեն ինչ կհոսի նույն դանդաղությամբ... Դու կզգաս մարմինս` ամեն շարժումով, ու ես կասեմ քեզ` Ջոն, իմ չկարդացած գիրք, չմեռնես…

Նավզիկես. գանգուր մազերով, թռվռան, կրակոտ, կրակոտ: Մորը նման չէ բոլորովին: Հոր պես է, դեռ մինչև վերջ չհորինված հոր պես:

Ժամանակի հետ ես իմացա՝ հորինողները երեխաներն են, որ վախենում են սենյակից դուրս գալ, խուսափում են հայացքներից, բառերից, շոյանքներից…

Սահմանը մի բան է, որը հորինել են մարդիկ, որից էն կողմ «չի կարելին» է, սահմանը հորինել են մարդիկ, սահմանը հորինել են մարդիկ... սահմանը հորինել են, հո-րի-նել: Մարդն անսահմանություն է, մարդը եզր չունի, մարդը անվերջ է...

Անտոնիոնին ոչինչ չի պարտադրում, նա համբերատար ու լուռ բացում է հոգին մեր առաջ առանց ամաչելու և առանց ավելորդ ձևերի ու ձևականությունների: