ԳՈԳԵՆԻ «Ե՞ՐԲ ԴՈՒ ԿԱՄՈՒՍՆԱՆԱՍ» ԿՏԱՎԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Paul-Gogen1
 Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ էժեն Անրի Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավը կորցրել է աշխարհի ամենաթանկ նկարի տիտղոսը, -գրում է  The New York Times-ը։
    2015 թվականին հաղորդվել էր, որ Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» նկարը գնվել էր Qatar Museums քաթարական պետական կազմակերպության կողմից։ Նկարի համար վճարել էին 300 մլն դոլար։ Կտավի նախորդ սեփականատերը եղել է Sotheby's աճուրդի տան աշխատակիցը։
    Օրերս Լոնդոնի Բարձր դատարանում  տեղեկատվություն է հրապարակվել, ըստ որի` գործարքի գումարը կազմել է 210 մլն դոլար, այսինքն` «Ե՞րբ դու կամուսնանաս»  կտավը 90 մլն-ով էժան է և այլևս չի համարվում պատմության մեջ ամենաթանկը։
    Արդյունքում պատմության մեջ ամենաթանկը դարձել է Վիլեմ դե Կունինգի «Interchange» կտավը, որի համար 2016-ին վճարել են 300 մլն դոլար։