ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՆՎԵՐԸ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ

0-00000
 Այս տարի լրանում է Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը: Այս առիթով տարբեր համերգներ են կազմակերպվում: Շնորհավորելու են գալիս հայաստանյան տարբեր խմբեր, երիտասարդ կատարողներ, նախատեսվում է մեծ համերգ կազմակերպել, որին ներկա է գտնվելու Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրմանը մեծապես նպաստած իրանահայ դիրիժոր ու կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը:

 Կոնսերվատորիայի 20-ամյակի առիթով համերգ էր նախատեսել ՀՀ և ԱՀ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի ղեկավար Արմեն Բաբախանյանը:

 Հիշեցնենք, որ ՀՀ և ԱՀ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Հայաստանի ու Արցախի երաժտական դպրոցների մոտ 400 սաներից ընտրվել են 15-ը, որոնց համար անցկացվում են վարպետության դասեր, տարբեր երկրների մասնագետները ապահովում են այլ դպրոցների փորձի փոխանակում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Այն բացահայտում, կատարելագործում է 11-20 տարեկան շնորհալի երիտասարդներին՝ փորձելով միջազգային հարթակում նաև նրանց միջոցով հայկական կատարողական արվեստը ներկայացնել բարձր որակով:

 Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:

 «Մենք ուզում էինք համերգ նվիրել կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 20-ամյակին: Նոր սերունդը մեր ապագան է․ նրանք ցանկացել են համերգով ներկայանալ ու շնորհավորել։ Համերգներն անգնահատելի փորձ են և հնարավորություն են տալիս կատարողներին զգալու բեմը։ Բացի դա՝ Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի զարգացումը ևս մեր ապագայի մի մասն է»,- ասաց Արմեն Բաբախանյանը:

 Ծրագրում ընդգրկված էին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մասնակիցները առաջին անգամ չէին Գյումրիում: Նրանցից ոմանք մի քանի անգամ մասնակցել էին Գյումրիում կազմակերպվող երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնին:

 15 տարեկան ջութակահար Պոլինա Շարաֆյանը նշեց, որ արդեն մեկ տարի է՝ ընդրգրկված է այս ծրագրին, բազմաթիվ համերգների է մասնակցել Հայաստանում ու արտերկրում, ինչն էլ օգնել է ավելի հղկվել ու լինել ավելի պատասխանատու ամեն մի նոտայի նկատմամբ:

 Ծրագիրը նախատեսում է տարվա ընթացքում 10-12 մասնագետի հրավիրել ու վարպետության դասեր անցկացնել: Դրա հետ մեկտեղ՝ երաժիշտին հարկավոր են լավ գործիքներ, երաժշտական գրականություն, մրցույթներին և փառատոներին մասնակցելու ֆինանսական հնարավորություն, ինչից հաճախ զուրկ են երաժշտական դպրոցների սաները:

 ՀՀ և ԱՀ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի ղեկավարը վստահեց րեց, որ փորձում են լուծել այդ խնդիրները պետական հովանավորության շրջանակներում: Արմեն Բաբախանյանը երաժիշտ կատարողների ելույթից առաջ ներկայացնում էր մասնակիցների հաջողությունները և կատարվելիք ստեղծագործության պատմությունները՝ ոգևորելով պատանիներին:

 Նա նաև խոսեց առաջիկա ծրագրերի մասին՝ նշելով, որ ծրագրի մասնակիցներից Արեգ Նավասարդանյանը մասնակցելու է Պագանինիի անվան ջութակահարների մրցույթին․ 860 հայտատուներից հենց նա է ընդգրկվել լավագույն 20 մասնակիցների ցանկում, ովքեր իրենց կատարողական արվեստն են ներկայացնելու բուն մրցույթի ընթացքում:


Անահիտ Հարությունյան

0 0 կոնս000

24131100 709712265881502 5042971702160017512 n

24176978 709711322548263 7794188998325047670 n

24058817 709711292548266 4360800727753370382 n

24129631 709711442548251 3354421184687893352 n