Իր էության անհարմարությունը զգալով՝ Վան Գոգը փորձեց հասկանալ իր ներկայության իմաստը: Եվ ընդհանրապես՝ նյութական գոյության խորհուրդը: Իր բոլոր զգայարաններով շոշափեց նյութը՝ ամենակոշտ առարկաները, մարդկանց խոժոռ, գետնակոր կերպարանքները, նրանց դեմքերն ու անտաշ ձեռքերը, կորդապատառ հագուկապը, ամրափայտ աթոռն ու սեղանը, կոշկոռ կարտոֆիլ ուտողների բիրտ մակատեսքն ու, նույնիսկ, նրանց շարժումների նյութականությունը... Առարկայի մեջ թափանցելու, նրա միջուկը տնտղելու նպատակով իջավ հանքախորշերը: Ու առարկան կախեց հոգուց և սկսեց քարոզել փրկարար հոգու զորությունն ու բանականությունը, հավերժությունը: Բայց սեփական գոյի տառապանքը չնվազեց. Ճար չուներ ու ելք: Հոգու անասելի ու անմիտ ցավերից սկսեց աջ ու ձախ ընկնել, դուրս ելավ հանքախորշից, հեռացավ առարկայի կամքից ու կոնկրետությունից, տագնապահար479px-Vincent Willem van Gogh 128 վրձինը պտտեցնում էր իր շուրջը՝ ընդարձակ ու լայն՝ գտնելու հույսով որևէ հենակայան, ուր իր հոգեմաշ անձկության և վայրագ ձանձրախտի ոտքերը կկապեր և որտեղ կջարդեր ներչարչարանքի աննպատակությունը: Ու քարոզիչ Վան Գոգը դարձավ աղաղակող, բոռացող վտարակ, պտտեցրեց իր հուսալքությունը, պտտեցրեց և գծեց արևԱրևը մեծացրեց-մեծացրեց և դարձրեց Աստված: Քրիստոնյա Վան Գոգը փոխակերպվեց արևապաշտի: Եվ նա կրակեց իր քունքին՝ հասկանալու համար, թե այդ երկուսից այն կողմ ինչ կա, և որտեղ կարող է հանգստացնել իր գոյության ծուռումուռ անիվներով սայլը

  • Hits: 6565

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: