Արփի Ոսկանյան
Armenian
Ծնվել է 1978-ին, Ստեփանավանում։ 1996-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 2005-ին՝ ավարտել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը։
2001-ին տպվել է առաջին՝ «Ծիկ» գիրքը, որում ամփոփված գործերը լայնածավալ քննարկումների ու քննադատության տեղիք էին տվել գրական ու ոչ գրական մամուլում։ 2010-ին լույս տեսավ երկրորդ՝ «Անտերուդուս» գիրքը, իսկ 2011-ին՝ «Ռոնալդինյոն և Մարադոնան» ֆուտբոլային հեքիաթը։
«Նույնիսկ իմ ապաքաղաքական շրջանում գործերս միշտ ոտքի տակ հող են ունեցել, շոշափել են հասարակության ցավոտ կետերը, անդրադարձել քաղաքական անցուդարձին։ Ես սովոր չեմ լսել գովեստներ և «դիսլայքը» ինձ համար ամենաբարձր գնահատականն է»,- ասում է Արփի Ոսկանյանը։
2011-ին Համբարձում Հաբարձումյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» կայքը՝ որպես ակտուալ գրականության տարածք։
- Hits: 63768