Օսիպ Մանդելշտամ
Foreign
Ռուս բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, գրականագետ Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամը (ռուսերեն՝ О́сип Эми́льевич Мандельшта́м) ծնվել է 1891թ. հունվարի 15-ին Վարշավայում: Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Պետերբուրգ: Ավարտել է Տենիշևյան ուսումնարանը, ուր գրականություն էր դասավանդում հայտնի գիտնական, պուշկինագետ և բանաստեղծ Վլ. Վ. Գիպիուսը: 1907-1910թթ.-ը դասախոսություններ է լսել Սորբոնում: 1911-ից սովորել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում` զբաղվելով հին ֆրանսերեն լեզվով ու գրականությամբ: Որպես բանաստեղծ առաջին անգամ հանդես է եկել «Ապոլոն» հանդեսում 1909-ին: Մանդելշտամը մտնում է ակմեիստների խմբի մեջ: Սկզբնական շրջանում նա ստեղծագործում է սիմվոլիզմի ազդեցությամբ: Այդ շրջանի ստեղծագործությունների համար բնորոշ են օտարացման, կամերային մենության մոտիվները, իրականության ու կյանքի պատրանքային ընկալումը, ձգտումը մտնելու աշխարհի մասին նախնական պատկերացումների ոլորտը:
1918-21թթ.-ին Մանդելշտամն աշխատել է մշակութալուսավորական հիմնարկներում, եղել Ղրիմում և Վրաստանում: 1922-ին վերադարձել է Մոսկվա: Չի մասնակցել այդ թվականներին բավական հայտնի գրական խմբավորումների տեսական բանավեճերին: Դա էլ պատճառ է դարձել հասարակությունից նրա մեկուսացման:
Մանդելշտամը գրել է նաև գրականագիտական և արվեստի տեսությանը նվիրված արժեքավոր հոդվածներ («Բառ և մշակույթ», «Խոսք բնության մասին», երկուսն էլ՝ 1928 թ.), էսսեներ («Զրույցներ Դանտեի մասին», 1933 թ.), ուսումնասիրություններ՝ նվիրված Պյոտր Չաադաևին, Ֆրանսուա Վիյոնին, Անդրե Մարի Շենիենին, թարգմանել է Վալտեր Սկոտի, Շառլ դը Կոստերի, Ռոբերտ Ստիվենսոնի և ուրիշների ստեղծագործություններից:
Անհատի պաշտամունքի տարիներին Մանդելշտամը հալածվել է. առաջին անգամ ձերբակալվել է 1933 թ-ին: Մահացել է երկրորդ ձերբակալությունից (1938 թ.) հետո բանտում:
Մանդելշտամը եղել է Հայաստանում, որից ստացած տպավորություններն ամփոփված են «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գրքում և «Հայաստան» բանաստեղծությունների շարքում:

- Hits: 75379