Ջամշիդ Խանյան

Foreign
Ժամանակակից իրանցի հայտնի արձակագիր, դրամատուրգ և մանկագիր Ջամշիդ Խանյանը ծնվել է 1961թ. Իրանի հարավում` Պարսից ծոցի ափին` նավթարդյունաբերության կենտրոն համարվող Աբադան քաղաքում, որն Իրանում իսլամական հեղափոխության ընթացքում կարևոր դեր ուներ, իսկ իրան-իրաքյան պատերազմի ընթացքում թշնամու գլխավոր և առաջին թիրախներից էր: Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ Խանյանի ստեղծագործությունների հիմնական թեմաները հենց վերոհիշյալ խոշոր իրադարձություններն են: Նա սկսել է ստեղծագործել 1980-ականներից: Խանյանի պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1993 թվականին, իսկ երկրորդը` «Խաղ արգելված գծի վրա», 1996-ին: Գրողի առաջին `«Նա» վեպը տպագրվել է 1997 թվականին, որի թեման իսլամական հեղափոխությունն է, իսկ «Երկրի մանկությունները» և «Սաբուր» վեպերի թեման` պատերազմը:
  • Hits: 7629

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: