Ջորջ Օրուել

Foreign
    Անգլիացի գրող, էսսեիստ, քննադատ Ջորջ Օրուելը (Էրիք Արթուր Բլեյր) ծնվել է 1903 թվականի հունիսի 25-ին Հնդկաստանի Մոտիհարի քաղաքում: Մահացել է 1950 թվականի հունիսի 21-ին Լոնդոնում: Նրան հիմնականում ճանաչում են բերել իր երկու ամենահայտնի վեպերը` «Անասնաֆերմա» (1945թ.), որը երգիծանք էր` ուղղված կոմունիստական հասարակարգին, և «1984», որը պատկերում է հակահումանիստական տոտալիտար հասարակությունը:
    Ոչ գեղարվեստական մշակութային և քաղաքական քննադատությունը նրա աշխատանքի գերակշիռ մասն է կազմում: Քաղաքական թեմայից բացի հրատարակել է հարյուրավոր հոդվածներ գրական և մշակութային քննադատության վերաբերյալ: Օրուելը ստեղծագործել է տարբեր ժանրերում:
    «Գրախանութային հուշեր» էսսեն հրատարակվել է 1936-ին: Ինչպես վերնագիրն է հուշում, այն հեղինակի հիշողություններն են` կապված այն ժամանակների հետ, երբ նա աշխատել է բուկինիստական գրախանութում որպես խորհրդատու:
  • Hits: 9158

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: