Լևոն Խեչոյան

Armenian
   Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983թ. ավարտել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։ 1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։
  1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա պատմվածքների անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։
   1995թ. լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը։ Այս վեպը նաև թարգմանված է ռուսերեն։ Լևոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներով։
 1999թ. լույս տեսած «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 2000թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի:
 
 
  • Hits: 10752

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: