Հուսիկ Արա
Armenian
Ծնվել է 1967 թվականին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մասնագիտությամբ լրագրող է: Հանրային ռադիոյում վարում է «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը: Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու արցախյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996 թվականին, երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003 թվականին, բանաստեղծություների երրրոդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004 թվականին, որի համար 2005 թվականին արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2010 թվականին տպագրել է էսսեների և ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի գրողների միությունը շնորհել է «Միքայել Նալբանդյանի» անվան մրցանակ: Իսկ 2011 թվականին «Միայնակ շան լուսնահաչը» վիպակին շնորհվել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակը, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին: Շուտով լույս կտեսնի հեղինակի բանաստեղծությունների և պոեմների նոր գիրքը «Աստծո հետ խոսելու ժամանակը» վերնագրով, ներկայացվող պոեմը հենց այդ գրքից է:
- Hits: 8710