Լուչանո Բերիո

Foreign
    Լուչանո Բերիոն ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 24-ին Օնգելիայում (այժմ իտալական Իմպերիա քաղաքի մաս): Հոր և պապի շնորհիվ, որոնք երկուսն էլ երգեհոնահար էին, վաղ հասակից դաշնամուր նվագել է սովորել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ընդգրկվում է բանակայինների շարքի մեջ, սակայն հենց առաջին օրը, երբ դեռ ընդամենը սովորում էր հրացանին տիրապետելու կանոնները, վնասում է ձեռքը և տեղափոխվում ռազմական հիվանդանոց: Պատերազմի ավարտից հետո Բերիոն ուսում է ստանում Միլանի կոնսերվատորիայում, սակայն շուտով վնասված ձեռքի պատճառով նա ի վիճակի չի լինում շարունակել դաշնամուրի  դասընթացները: 1947թ.-ին առաջին անգամ հրապարակայնորեն  տեղի է ունենում  Բերիոյի ստեղծագործություններից մեկի կատարումը` «Սուիտ դաշնամուրի համար»: 
    Այս տարիների ընթացքում Բերիոն նաև երգեցողության դասեր է տալիս, որտեղ էլ հենց հանդիպում է իր առաջին կնոջը` մեցցո-սոպրանո Քեթի Բիբերյանին: Իր կնոջ համար նա գրում է մի շարք նպատակային գործեր` շեշտելու նրա տարբերիչ ձայնը: Բերիոն և Քեթին բաժանվում են 1946թ.-ին: 
    1951թ.-ին Բերիոն մեկնում է միացյալ նահանգներ` Թենգլվուդում Լուիջի Դիալլափիքուլայի հետո սովորելու, որտեղ էլ  իմացություն և մեծ հետաքրքրություն է ձեռք բերում սերիալիզմի հանդեպ: Ավելի ուշ նա սկսում է հաճախել ժամանակակից երաժշտության դասավանդման կուրսերի Դարմանթենդում, որտեղ էլ հանդիպում է Գեորգի Լիջեթինին և Մաուրիսիո Կագելինին: Բերիոն այստեղ ամբողջությամբ կենտրոնանում է էլեկտրոնային երաժշտության վրա և 1955թ.-ին Միլանում Բրունո Մադելինայի հետ հիմնադրում իր սեփական էլեկտրոնային երաժշտության ստուդիան: Այստեղ աշխատելու նպատակով Բերիոն հրավիրում է մի շարք նշանավոր կոմպոզիտորների, այդ թվում նաև  Ջոն Քեյջին և Հենրի Փաուզյուրին:  Հենց նույն թվականներին Բերիոյին հաջողվում է նաև հրատարակել  սեփական պարբերականը:
1960-ականներին Լուչիանոն կրկին վերադառնում է Թենգլվուդ, բայց այս անգամ` որպես կայացած կոմպոզիտոր, և արդեն 1962թ-ին Դարիուզ միլադի հրավերով դասեր է տալիս  Կալիֆոռնայոի Միլսի քոլեջում:
    1962թ.-ին  Լուսիանոն նորից է ամուսնանում, այս անգամ փիլսոփա Սյուզըն Օյամայի հետ: (Նրանք բաժանվում են 1972թ.-ին):
    Այս ամբողջ ընթացքում Բերիոյին հաջողվում է իր կատարած աշխատանքի շնորհիվ վաստակել մեծ համբավ և համատարած սեր:  Նա 1966թ.-ին արժանանում է Իտալական մրցանակի «Laborintus II»-ի համար:  Սկսած 1974-ականներից հանդես է գալիս որպես ռեժիսոր էլեկտրատեխնիկական-ակուստիկ բաժնում: 1977թ.-ին ամուսնանում է երրորդ անգամ երաժշտագետ Թալիա Փաթերի հետ:
    Հետագայում Բերիոն հիմնադրում է «Tempo-Real» երաժշտական կենտրոնը Ֆլորենցիայում,  և շատ շուտով նրան հաջողվում է արժանանալ «Ernst von Siemens music prize»-ին:
1994-2000 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի պատվավոր կոմպոզիտոր:
    Իր կյանքի վերջին տարիներին ճանաչված կոմպոզիտորը հանդես էր գալիս նաև որպես դիրիժոր`ղեկավարելով մի շարք նավագախմբեր: 2000թ.-ին դառնալով Սիցիլիայի ազգային ակադեմիայի նախագահ` վերջնականապես բնակվում է Հռոմում, որտեղ էլ հենց մահանում է 2003թ.-ին:
 
 
  • Hits: 6349

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: