Մերի Դոլմազյան

Armenian
Մերի Դոլմազյանը ծնվել է 1986 թվականին Երևանում: 1993-2003 թվականներին սովորել է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնկարգ երաժշտական դպրոցում: 2003 թվկանին ընդունվել է Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա լարային բաժին, պրոֆ. Ա. Կոսեմյանի դասարանում: 2005 թվականից նվագում է Հայաստնի պետական երիտասարդական նվագախմբում: 2010 թվականից «Վարդանյան» լարային քառյակի ալտահարն է: Մասնակցել է բազմթիվ փառատոնների Հայաստանում և արտերկրում: Վարպետության դասեր է ունեցել է Քիմ Քաշքայանի, ԴիմուտՊոպպենի, Լևոն Չիլինգիրյանի և «Չիլինգիրյան» լարային քառյակի, Սայմոն Ռոլանդ-Ջոնսի, Գարֆիլդ Ջեքսոնի և այլոց հետ: 2011-2015 թվականը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում պրոֆ. Մ. Կոկժաևի դասարանում:
  • Hits: 20827

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: