«2006-ին հրավիրված էի մասնակցելու մի համերգի նոր` երբեք չկատարված ստեղծագործությամբ: Դա լավ խթան եղավ ինձ համար... Որոշեցի պիես գրել սոլո կլարնետի համար: Ընկերս` Մարտին Ուլիխանյանը, շատ տաղադնավոր կլարնետիստ է: Միշտ մտածում էի մի գործ գրել նրա համար և լսել իմ ստեղծագործությունը նրա մեկնաբանությամբ: Որոպես կանոն` ես երկար եմ աշխատում մի ստեղծագործության վրա, բայց այս անգամ ի զարմանս ինձ, պիեսն ավարտեցի 3-4 օրում»:  Այսպիսով, «Monologue-fantasy»-ն մենախոսությունն է մեկի, ով որոշ ներքին խնդիրներ է փորձում լուծել: Նա խոսում է իր հետ և փնտրում պատասխան իր մեջ... և որպես դժվար խոսակցություն, կան պահեր, երբ անհնար է ղեկավարել հուզմունքը: Երկար դադարների գաղափարը Մարտինինն է. դրանք ընդարձակում են այս պիեսի տարածքը և ստիպում քեզ զգալ` ինչպես է հոսում ժամանակը: Ես շնորհակալ եմ ընկերոջս այս «դադարների» համար»:


Մարտին Ուլիխանյան` կլարնետ
Նվիրված է Մարտին Ուլիխանյանին:

2006, Մայիսի 21
Երևան, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ

Monologue - fantasia for solo clarinet-2006

  • Hits: 5407

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: