
Աննա Թորվալդսդոթթիր․ Hrim (2010) 11 գործիքի համար
Աննա Թորվալդսդոթթիրը ծնվել է 1977 թվականին Իսլանդիայում։ Ավարտել է Սան-Դիեգոյի Կալիֆորնիա Համալսարանը՝ կատարելագործվելով Ռանդ Շտեյգերի և Լեյ Լիանգի ղեկավարությամբ: Վարպետության դասեր է ստացել նշանավոր կոմպոզիտորներից, ինչպիսիք են Ֆիլիպ Մանուրին, Չինարի Ունգը և Ռոջեր Ռեյնոլդսը: Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնց թվում՝ Nordic Council Music (2012), Icelandic Music Awards (2011, 2012), International Music Prize for Excellence in Composition մրցանակներին (2011) և այլն: Համագործակցում է հեղինակավոր նվագախմբերի և անսամբլների հետ, այդ թվում՝ ICE (Նյու Յորք), BIT20, Musiques Nouvelles անսամբլները, Իսլանդիայի Սիմֆոնիկ Նվագախումբը և ուրիշներ:
Անսամբլ CAPUT (Իսլանդիա)
Hrim (2010) 11 գործիքի համար
- Hits: 7550