Ապրիլի 26-ին կայացած Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի և անվանի սաքսոֆոնահար  Ֆեդերիկո Մոնդելչիի«Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգը  հանդիսատեսի բուռն ընդունելությունից հետո և բազմաթիվ  խնդրանքները հաշվի առնելով ապրիլի 30-ին ժամը 19:00-ին, ևս մեկ անգամ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Իտալիայից` «Անմոռանալի Բիթլզ» խորագրով նույն համերգը: Այս անգամ նվագախմբի դիրիժոր կլինի հենց Ֆեդերիկո Մոնդելչին: Համերգը նվիրված է ջազի միջազգային օրվան:
Ծրագրում  կհնչեն հանրահայտ  լիվերփուլյան քառյակի  սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:
 Կհնչի նաև «Կեսգիշերին»  պոպուրին, որտեղ ընգրկվել են  Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի,  
Իտուրալդեի,  Ջիրոտոյի, Մոլինելիի  և  Պիացոլայի  հանրահայտ ստեղծագործությունները:
Տոմսերի արժեքը՝ 3000 և 5000 դրամ:
Տոմսերի համար խնդրում ենք զանգահարել` 
095 90 90 08:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: