Հասմիկ Խեչիկյան, բ.գ.թ., գրականագետ
Ծնվել է 1983թ. Վանաձորում: Ավարտել է Ս. Աբովյանի անվան թիվ 1 ազգային վարժարանը: 1999-2005թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բակլավրիատում ապա մագիստրատուրայում: 2005-2009թթ. սովորել է ԳԱԱ Գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: 2010թ. պաշտապանել է ատաենախոսություն «Արդիապաշտ ուղղությունները 20-րդ դարասկզբի հայ գրական հայացքներում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Զբաղվում է նաև ժամանակակից գրականությամբ: Տպագրվում է ՀՀ և ԼՂՀ գրական մամուլում: 2012թ. օգոստոսին ընկերների հիմնադրել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը և cultural.am կայքը:
Ծնվել է 1984 թ. Երևանում: Սովորել է Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում՝ Լևոն Չաուշյանի (կոմպոզիցիա) և Եվգենի Նոնինյանի (ֆլեյտա) դասարաններում։ 2001-ին կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ համատեղ հիմնադրել է ժամանակակից երաժշտության AUS անսամբլը: 2003-ին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սովորել և ավարտել է Ժնևի Կոնսերվատորիան (բարձրագույն դպրոցը)՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Միքայել Ժարրելի դասարանում (MA in Arts կոչում): Բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում արժանացել է Բեռնի Երաժշտական Փառատոնի Fluchtwege կոմպոզիտորների մրցույթի առաջին մրցանակի (2011), Kiefer-Hablitzel մրցանակ (Բեռն, 2011), Pre-Art առաջին միջազգային մրցույթի առաջին մրցանակի (Ցյուրիխ, 2005) և այլն։ International Composer Pyramid մրցույթ-փառատոնի ընտրված 10 կոմպոզիտորներից է (2011, Ֆրանսիա / Անգլիա): Արամ Հովհաննիսյանի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ միջազգային նախագծերում և փառատոներում:
Ծնվել է 1980թ.-ին Մոսկվայում: 1997-2002թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրի բաժիններում` Ստեփան Ռոստոմյանի և Ելենա Աբաջյանի ղեկավարությամբ: Գերազանցության երկու դիպլոմով ավարտելով կոնսերվատորիան` ընդունվել է ասպիրանտուրա` կոմպոզիցիա և երաժշտագիտություն մասնագիտություններով: Միաժամանակ վարպետության դասեր էր ստանում արտասահմանում` մասնագիտանալով ժամանակակից դաշնամուրային երաժշտության կատարման վրա` մասնավորապես որպես Lucerne Festival Academy-ի անդամ (Շվեյցարիա, 2003-05), ինչպես նաև Ֆրայբուրգում (Գերմանիա), Ensemble Recherche- ի ղեկավարությամբ (2007): 2005-ին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան` XX դարի երաժշտության մեջ ձեն բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար: Ներկայումս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է: Նա շվեյցարական Laboratorium միջազգային անսամբլի, ինչպես նաև հայ-վրացական Convergence նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից է: Համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, Ռոհան դը Սարամը, Քիմ Քաշքաշյանը, Անյա Լեխները, Թոնի Արնոլդը, Տիգրան Մանսուրյանը, Մովսես Պողոսյանը, Seattle Chamber Players խումբը և շատ ուրիշներ: Նրա ստեղծագործությունները կատարվել են բազմաթիվ երկրներում անցկացված միջազգային փառատոներում և այլ համերգներում:
Ծնվել է 1989թ. մայիսի 24-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը: Այժմ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում: Հաճախել է ՀԳՄ «Ցոլքեր» երիտասարդական գրական կենտրոն: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Ցոլքեր», «Նարցիս», «Միհր» և այլ պարբերականներում, «Բառ և հույս», «Արմատ և լույս», «Խոսք և խոստում», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» և այլ անթոլոգիաներում: 2007թ. լույս է տեսել բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Թափանցիկ անձրևներ» խորագրով: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Հայաստանի գրողների միության անդամ է 2009թ.-ից:
Ծնվել է 1993թ. հուլիսի 16-ին: 2001-ին ընդունվել է ԼՂՀ Հադրութի շրջանի երաժշտական դպրոց` դաշնամուրի և վոկալ բաժին: 2004-ից սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի թավջութակի բաժնում: 2004-2007թթ. երգել է «Արցախի ձայներ» նախագծում: Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում: 2008-2010թթ. նվագել է Արցախի պետական կամերային նվագախմբում որպես թավջութակահար: 2010թ. ընդունվել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա` կոմպոզիցիայի բաժին, Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական դասարան: 2011թ. Թբիլիսիում մասնակցել է շվեյցարացի կոմպոզիտոր Շտեֆան Վիրտի վարպետության դասերին: «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր է (2012): 2012-ին Իտալիայի Քսենիա ասոցացիայի կողմից ճանաչվել է Արևելք-Արևմուտք (East West) փառատոնի հաղթող:
Անի Շահնազարյան, բ.գ.թ., գրականագետ
Ծնվել է 1982 թվականի փետրվարի 22-ին Երևանում: 1988-1998թթ. սովորել է Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1998թ. ընդունվել և 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ: 2002-2004թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2001-2004թթ. եղել է հայ բանասիրության ֆակուլտետի ուսխորհդի նախագահը: 2002թ. ճանաչվել է որպես ԵՊՀ լավագույն ուսանող: 2011թ. «Երվանդ Օտյանի հուշագրությունը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2003-2011թթ. աշխատել է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնում որպես ավագ լաբորանտ, իսկ 2011թ. մինչ այժմ հայ գրականության ամբիոնի ասիստենտ է: 2011թ. մինչ այժմ համատեղությամբ աշխատում է նաև Մատենադարանում՝ որպես ավագ գիտաշխատող:
Աստղիկ Հակոբյան, լրագրող
Ծնել է 1989 թվականին` Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունել եմ ԵՊՀ Ժուռնալսիտիկայի ֆակուլտետ, որտեղ սովորել է 6 տարի: 4 տարի թղթակցել է հանրապետական մամուլում, մասնակցել է «Ինտերնյուս» ՀԿ-ի որակաորման դասընթացի, երկու ֆիլմի համահեղինակ է: 1.5 տարի աշխատել եմ «Իմպուլս» ռադիոկայանի «Լրատական ռադիո» նախագծում: Ունեցել է հեղինակային հաղորդաշար: Այժմ աշխատում է PanaRMENIAN Media ՍՊԸ-ում, PanARMENAIN.Net կայքի «Հասարակություն» բաժնի պատասխանատուն է: Միաժամանակ «Մշակութային հասարակություն» ՀԿ լրատվական բաժնի պատաաասխանատուն է:
Սոնա Գրիգորյան (Սոնա Հայկազուն), երաժշտագետ
Սոնա Գրիգորյանը ծնվել է 1994 թ.-ի մարտի 17–ին Երևանում: 2001-2008 թթ.-ին սովորել է Ղ.Սարյանի անվան թիվ 1 Արվեստի դպրոցում` դաշնամուրային բաժնում: 2006 թ.-ին հանդես է եկել մենահամերգով` որպես դաշնակահար: 2009-ին մասնակցել է Գերմանիայի և Ավստրիայի երաժշտությանը նվիրված սեմինարներին` Deutschlandwochen in Sudkaukasus 2009 ծրագրի շրջանականերում: 2010թ.-ից մինչ օրս սովորում է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում` երաժշտագիտության բաժնում: Ուսման տարիներին մասնակցել է Երաժշտագետ Ուսանողների Գիտական Կոնֆերանսներին, ինչպես նաև դասական երաժշտության մի շարք համերգներ վարել` այդ թվում «Ինտերվենցիա» գրական-երաժշտական երեկոյի երաժշտական մասը (դեկտեմբեր 2012): 2012թ.-ից համագործակցում է cultural.am կայքի հետ, որի հիմնադիր անդամներից է:
Անի Գրիգորյան (Անի Հայկազուն), արվեստաբան
Ծնվել է 1990թ. Երևանում: 2007-2011թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնը, ստացել արվեստագիտության բակալավրի դիպլոմ: Ավարտական թեման «Հուշատախտակների ձևավորման ավանդույթը Հայասատնում»: 2011թ-ից սովորում է Երևանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի մագիստրատուրայում: 2010 թվականից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, հրատարակել ավելի քան տասներկու հոդվածներ, կազմակերպել է հայ գեղանկարիչների աշխատանքների չորս ցուցադրություն Երևանում:
Էլեն Յոլչյան, երաժշտագետ
Ծնվել է 1992թ. հոկտեմբերի 17-ին Երևանում: Նախնական կրթությունը ստացել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցում: Ուսման տարիներին մասնակցություն է ցուցաբերել կոմպոզիտոր Զարեհ Սողոմանյանի նախաձեռնությամբ կազմակերվպած համերգներին որպես խմբի դաշնակահար՝ չունենալով երաժշտական կրթություն: 2006թ.-ից դաշնամուրի դասեր է վերցրել Իրինա Պարսեկովայից, ավելի ուշ նաև երաժշտության տեսության՝ Սուսաննա Աճեմյանի մոտ: 2007թ. ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժին Լուսյա Խաչատուրյանի դասարան: 2009թ-ից համատեղ սովորել է երաժշտագիտական բաժնում՝ կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանի ղեկավարությամբ: Այս երկու անձինք իրենց անջնջելի ազդեցությունն ու ներգործությունն են ունեցել Էլեն դաշնակահարի, երաժշտագետի ապա նաև սեղծագործողի կյանքում: 2011թ-ին ավարտելով ուսումնարանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, երաժշտագիտական ֆակուլտետ, Արաքս Սարյանի դասարան: Զուգահեռ սովորում է կոմպոզիցիայի բաժնում Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ:
Էմմա Գեղամյան, գրականագետ
Ծնվել 1990թ. Երևանում: 2007թ. ընդունվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (բակալավր), ավարտելով` 2011 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետ: 2013թ-ին մասնակցել է գիտաժողովի` նվիրված գրականագիտության մեթոդոլոգիայի խնդիրներին:
- Hits: 19576