12 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՅՈՒՄՐԻԻ ՍԻՄՖՈՆԻԿԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ ը նախօրեին 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդես եկավ Երևանում: «Նվագախումը, որ ստեղծվեց քաղաքի համար չափազանց դժվար ժամանակաշրջանում, 23 տարի անց իր ելույթներով ապացուցում է, որ Գյումրին արվեստում հրավիրատոմսի կարիք չունի»,-ասում են նվագախմբի երաժիշտները:

Նվագախումբը ստեղծվեց մի ժամանակարշրջանում, շատերը թերահավատորեն էին մոտենում հետերկրաշարժային քաղաքում մշակույթի հնարավոր գոյությանը: Հավատացողները քիչ էին, բայց գտնվեցին. նրանցից առաջինը Լորիս Ճգնավորյանն էր: Իակ արդեն 1993 թ.-ին Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությամբ նվագախումբը ստացավ պետական կարգավիճակ: Այժմ այն հանդես է գալիս փոքր սիմֆոնիկ կազմով, որի գեղարվեստական ղեկավարն է Երվանդ Վարոսյանը: Երևանյան ելույթի ընթացում հնչեցին Ջ. Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Մ. Մուսորգսկիի, Ա. Հարությունյանի ստեղծագործությունները:

Ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Ապրիլյան դեպքերի կապացությամբ հնչեց հայրենասիրական նաև երգ՝ այս պահին ՀՀ Պաշտպանության բանակում ծառայող երգիչ Վահե Մարգարյանի կատարմամբ:

Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, դասական երաժշտության հանդեպ երիտասարդության հետաքրքրության բարձրացմանը:

Նավագախմբի ղեկավարն ու երաժիշտները նշում են, սակայն, որ այսօր գործիքների թարմացման խնդիր կա, դժվար է լուծվում նաև և համերգների անցկացման համար համապատասխան դահլիճ գտնելու հարցը:

Լառա Հակոբյան
  • Created on .
  • Hits: 10165

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: