
Մի քանի հայտնի գրողների տարօրինակությունների մասին
Սելիա Բլյու Ջոնսոնը մի քանի գրքերի հեղինակ է, ում վերջին «Odd Type Writers» («Տարօրինակ գրողները») գրքում նկարագրել է հայտնի գրողների տարօրինակ սովորությունները: Այստեղ ներկայացված են այդ գրքից ինը հեղինակների տարօրինակությունները:
Բանաստեղծ և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերը խիստ առանձնահատուկ էր վերաբերվում իր գրելու պրոցեսին: Նա մեծամասամբ գիշերն էր աշխատում և կարմիր վարագույրներ էր կախել իր աշխատասենյակում, և արևի լույսը երբեք չէր ընկնում սենյակ: Երբ հոգնած էր լինում, ոտքերը դնում էր սառը ջրի մեջ, որպեսզի կարողանար արթուն մնալ ու գրել: Սակայն գրողի ամենաառանձնահատուկ սովորությունը կապված էր մրգի հետ: Աշխատանքի ընթացքում նա միշտ իր մոտ պահում էր փչացած խնձորների գզրոց: Նեխած մրգից գարշահոտություն էր տարածվում, ինչը Շիլլերի ընկեր Վոլֆգանգ Գյոթեի մոտ զզվանք էր առաջացնում: Ինչևէ, ինչպես Շիլլերի կինն է արձանագրել, գրողը «չէր կարողանում ապրել և գրել առանց տհաճ հոտի»:
Ալեքսանդր Դյումա հայրը բեղմնավոր գրող էր, իր կյանքի ընթացքում գրել է շուրջ երեք հարյուր ստեղծագործություն: Նա մի անգամ գրազ է գալիս, որ կարող է վեպ գրել երեք օրում և հաղթում գրազը:
Դյումայի համար գույները կարևոր էին գրելու պրոցեսում: Նա բանաստեղծությունները գրում էր դեղին թղթի վրա, հոդվածները՝ վարդագույնի, իսկ վեպերը` կապույտի: Արևելյան Եվրոպայում անցկացրած արձակուրդների ժամանակ Դյուման ի վիճակի չի լինում համալրել իր կապույտ թղթի պաշարը և ստիպված օգտագործում է բաց դեղնավուն թղթեր: Նա համոզված էր, որ գույնի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունեցել իր գրածի վրա այդ ժամանակ:
Դյումայի համար գույները կարևոր էին գրելու պրոցեսում: Նա բանաստեղծությունները գրում էր դեղին թղթի վրա, հոդվածները՝ վարդագույնի, իսկ վեպերը` կապույտի: Արևելյան Եվրոպայում անցկացրած արձակուրդների ժամանակ Դյուման ի վիճակի չի լինում համալրել իր կապույտ թղթի պաշարը և ստիպված օգտագործում է բաց դեղնավուն թղթեր: Նա համոզված էր, որ գույնի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունեցել իր գրածի վրա այդ ժամանակ:
Վիկտոր Հյուգոն իր «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրել է ճնշման տակ: 1830-ի աշնանը նա մի քանի ամիս ուներ ավարտելու գիրքը: Ամեն շաբաթ նա ուշացրած էր ներկայացնում ձեռագիրը և 1000 ֆրանկի չափով տուգանքի է ենթարկվում: Վերջնական արդյունավետությունը ապահովագրելու համար Հյուգոն իրեն տնային կալանքի է ենթարկում: Նա իր բոլոր հագուստները կողպում է, և երկար մոխրագույն շալի հանդերձանքով է միայն մնում: Երբ հագնվելու հնարավորություն չուներ, չէր կարողանում նաև դուրս գալ տնից: Դա արդյունավետ լուծում էր: Այս անսովոր հագուստով Հյուգոն կարողացավ արագացնել վեպը և նախատեսված վերջնաժամկետի սահմաններում ավարտել այն:

Ֆրանսիացի արձակագիր Կոլլետը կենդանիների մեծ սիրահար էր: Ընտանի կենդանիներi հանդեպ ունեցած նրա հիացմունքը դրդում է Կոլլետի երկրորդ ամուսնուն գանգատվել. «Երբ ես մտնում եմ սենյակ, որտեղ դու մենակ ես քո կենդանիների հետ, ես ինձ անհարմար եմ զգում, կարծես թե խանգարում եմ»: Ի դեպ, Կոլլետը յուրահատուկ սովորություն ուներ Սուսիից՝ իր ֆրանսիական բուլդոգից, լվեր հավաքել մինչև պատրաստ զգար իրեն գրելու:
Գերտրուդ Սթեյնը ոգեշնչվում էր իր «T» ֆորդ մակնիշի ավտոմեքենայի վարորդական նստատեղում: Սթեյնը սպասում էր մեքենայում, մինչ իր զուգընկերը՝ Ալիս Բ. Տոկլասը, կատարեր հանձնարարությունները: Նա բանաստեղծություններ ու արձակ էր գրում թղթերի կտորներին, մինչ փարիզյան զբաղված երթևեկությունը սուլոցով առաջ էր նետվում:
Վիրջինիա Վուլֆը երիտասարդ տարիքում նախընտրում էր կանգնած գրել: Նրա գրասեղանը երեքուկես ոտնաչափ ավելի բարձր էր: Քվենտին Բելլը՝ Վուլֆի զարմիկը, հավելում է, որ այդ սովորությունը գալիս էր փոքր տարիքում քույրերի մեջ եղած մրցակցությունից: Վուլֆի քույրը՝ Վանեսան, նկարիչ էր և նկարում էր պատկերակալի դիմաց կանգնած: Բելլը նկատում է. «Սա մղեց Վիրջինիային մտածելու, որ իր զբաղմունքը կարող է ավելի քիչ դժվար թվալ, քան քրոջինը, եթե հարցերը դրված չեն հավասարության հիմքերի վրա: Հետագայում Վուլֆը փոխեց սովորությունը և անցավ նստած գրելուն:

Ագաթա Քրիստին իր առանձնատան լոգարանի համար հատուկ պահանջ է դնում: Նա իր ճարտարապետին ասում է. «Ես մեծ լոգարան եմ ուզում, և այն պետք է հարմար եզր ունենա, քանի որ ես սիրում եմ խնձորներ ուտել»: Սա պարզապես շքեղություն չէր արձակագրի համար: Լոգարանը Ագաթա Քրիստիի համար աշխատանքի հիմնական վայրն էր: Այնտեղ՝ տաք ջրի մեջ, նա ագահաբար ուտում էր խնձորները և հորինում բարդ սյուժեներ:
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
- Hits: 8737