Է.Է. Քամինգս. Քո վերադարձը տուն

***

լսիր

սիրելիս

երազումս

մտածել էիր

փախչել ինձնից ու դարձել էիր մի մեծ

ջրաշուշան թեքված

հանդուգն

ջրերի վրա       

բայց ես ճանաչում էի

բույրը ու պորֆիրե ձի հեծնած անցա

ջրերի միջով ես քշեցի կարմիր

ձին ցավից ճչացող բեկորե

փրփուրներից բռնեցի քեզ ամուր սեղմեցի քեզ

շրթունքներիս

լսիր

սիրելիս

երազ տեսա      երազումս ցանկանում էիր

խանգարել ինձ ու վերածվել էիր

թռչնակի ու թաքնվել էիր

մարմարե բարձր  ծառի մեջ

հեռու հեռվից ես տարբերեցի

երգը ու եկա

կարմիր մայրամուտը հեծնած         հեշտությամբ

ոտքի տակ տալով գիշերը

որսացի քեզ ցնցված անհնարին

աշտարակից

պինդ բռնեցի

կոտրեցի քեզ արյանս մեջ

լսիր

սիրելիս երազումս

մտածում էի որ ինձ խաբած կլինես

ու աստղ դարձած

երկնային արքայությունում

օրվա ու տարածության միջով ես տեսա որ աչքերդ

փակեցիր             

ու հասա քեզ մոտ

հեծնած հազարավոր բոսորագույն տարիներ կորացած հոգեվարքի տակ

ես սանձեցի նրանց երերալով

գահի մոտ և մինչ

նրանք խրտնեցին ինքնաշարժ լուսնից

մռայլ աստծո շողշողուն ձեռքից

ես քաղեցի քեզ

ինչպես խնձորն են քաղում փոքրիկ գյուղացիները իրենց աղջիկների համար 

 

*** 

անձրևին —

խավարում, մայրամուտով

ծածկված ես նստում

ու մտածում եմ քո մասին 

սուրբ քաղաքի

որ քո դեմքն է

քո փոքրիկ այտերի ժպիտների

փողոցների 

աչքերի կիսա-կարմիր

կիսահրեշտակ և քո թմրած

շուրթերի որտեղ լողում են համբույրի ծաղիկները

և քո քաղցրիկ ամաչկոտ պիրուետի

քո մազերի

և հետո

քո թռվռուն

հոգու։ հազվադեպ-սիրված

մեն-մենակ մի աստղ

արձակված է, և ես

մտածում եմ

                    քո մասին 

 

Հոքքու

Ինձ համար մեծապես միևնույնն է

Կհիշի աշխարհը իմ մասին

Ինչ-որ վաղվա օրվա մեջ։ 

Կա ճամփորդություն,

Եվ երկար ճանապարհով գնացողը

Չի սիրում դանդաղել։ 

Նրա համար գիշերը կանչում է,

Լուսաբացից ու մայրամուտից անդին,

Որ բանաստեղծություններն են ստեղծել։ 

 

*** 

ով ես դու, փոքրիկ ես 

(հինգ կամ վեց տարեկան)

ինչ-որ բարձր

պատուհանից դուրս նայող նոյեմբերյան

ոսկե մայրամուտին

(և զգալով․ որ եթե ցերեկը

պետք է գիշեր դառնա

սա գեղեցիկ ճանապարհ է) 

սերը տեղ է

և այս սիրո տեղով են

շարժվում

(խաղաղության պայծառությամբ)

բոլոր վայրերը 

այո-ն բառ է

և այս այո բառում են

ապրում

(հմտորեն կուտակված)

բոլոր բառերը 

 

***  

թող իմ սիրտը միշտ բաց լինի փոքրիկ

թռչունների համար որոնք կեցության գաղտնիքներն են

ինչ էլ որ երգում են ավելի լավն է քան իմանալը

եվ եթե մարդիկ չեն լսելու նրանց մարդիկ ծեր են 

թող իմ մտքով անցնեն քաղցածները

և անվախները և ծարավները և շողոքորթները

եվ նույնիսկ եթե կիրակի է թող սխալվեմ

քանզի երբ մարդիկ ճիշտ են էլ երիտասարդ չեն 

եվ թող ես չանեմ ոչ մի պետքական բան

եվ սիրեմ քեզ շատ առավել քան իսկապեսը

երբեք չի եղել գոնե մոտավոր այսիսի մի հիմար որը կկարողանար ձախողել

քաշել ողջ երկինքը իր վրա մեկ ժպիտով 

 

*** 

վեր լռության մեջ կանաչ

լռության խառնված սպիտակ հողին այդտեղ 

դու կ(համբուրես ինձ)գնաս

դուրս դեպի առավոտ երիտասարդ

առավոտ տաք աշխարհը ներսում 

(կհամբուրես ինձ)դու կգնաս

արևաշողի միջով հրաշալի

արևաշողի հաստատուն օրը ներսում

դու կգնաս (համբուրես ինձ

քո հիշողության խորքերում և

հիշողության և հիշողության

ես) համբուրիր ինձ (կգնամ) 

 

ԵՐԳ 

բայց մենք մայիս ունենք

(որովհետև դու սիրահարված ես

ինչպես և ես) երգելու,

սիրելի իմ; մինչ

հին աշխարհները և նոր

(մեծ փոքր և մնացած

աշխարհները) հազիվ

ունեն պետքը ասելու

և երբը անելու

ինչը իսկապես նրանցն է

(ձանձիր աշխարհները կամ խիստ հետաքրքիր;

մեծ փոքր և բոլոր)

բայց պարտվել կամ հաղթել

(արի դրախտ, արի դժոխք)

ճշգրտորեն մերն է

հիման աճելու

սերն է ում կողմից

(իմ գեղեցիկ ընկեր)

ապրելու պարգևը

ոչ մի բան է մինչև;

բայց խղճուկ են նրանք

(մեծ փոքր և բոլոր)

չունեն ոչ մի ուժ

բացի հնարքը թվացնելու

նրանց խանդավառությունը փոխվում է դժբախտության

և ճիշտը սխալ է գնում

(աղոտ աշխարհներ կամ պայծառ;

մեծ փոքր և բոլոր)

մինչդեռ (իմ քաղցր)

մեր ամառը աշնանը

և ձմռանը մեր գարունը

այոների այոն է

սերը եղել ու լինելու է

այս միակ ճշմարտությունը

(գործի երազը,

ծնված երբեք չմեռնելու)

բայց աշխարհները կառուցված են

բարևներից ու ցտեսություններից,

ուրախ եմ կներես կամ երկուսից էլ

(մեծ փոքր և բոլորը)

 

քո վերադարձը տուն իմ վերադարձը կլինի —

իմ եսերը գնում են քեզ հետ, մնում եմ միայն ես;

ստվերե խրտվիլակ ուրվական կամ թվացյալ

(միշտ գրեթե մեկը որ ոչ ոք է)

ոչ ոք որը,մինչ իր և քո վերադարձը

անց է կացնում իր միայնակության հավերժությունը

երազելով իր աչքերը բացվել են քո առավոտվա մեջ

զգալով իր աստղերը երևացել են քո երկնքում

այսպես, որքան էլ գթասիրտ է սիրո անունը, մի դանդաղիր

այնքան որ ան-ես մնաս ես կարող եմ տեղը տեղին երկարաձգել

պահի բացակայությունը երբ ինչ-որ անծանոթ

իր ձեռքերի մեջ կտանի իմ ողջ կյանքը որ դու ես

— երբ բոլոր վախերը հույսերը համոզմունքները կասկածները անհետանում են։

ամենուր և ուրախության կատարյալ ամբողջության մեջ մենք կանք

Անգլերենից թարգմանեց Անահիտ Ղազախեցյանը

  • Hits: 16682

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: