Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Ինչի համար անհանգստանալ
Մեծանուն գրող Ֆ. Սքոթ Ֆիցջերալդը 1933-ին ավարտեց 11-ամյա դստերը` Սքոթիին ուղղված մի նամակ: Նամակում մի ամբողջ ցուցակ կար, թե ինչի համար պետք է անհանգստանալ և ինչի համար՝ ոչ:
Այն, ինչի համար պետք է անհանգստանալ.Անհանգստացի´ր քաջության համար
Անհանգստացի´ր մաքրության համար
Անհանգստացի´ր արդյունավետության համար
Անհանգստացի´ր ձիավարության համար
Ինչի համար պետք չէ անհանգստանալ.
Ինչի համար պետք չէ անհանգստանալ.
Մի´ անհանգստացիր հանրահայտ կարծիքի համար
Մի´ անհանգստացիր տիկնիկների համար
Մի´ անհանգստացիր անցյալի համար
Մի´ անհանգստացիր ապագայի համար
Մի´ անհանգստացիր մեծերի համար
Մի´ անհանգստացիր նրա համար, ով քեզանից առաջ է անցնում
Մի´ անհանգստացիր հաղթանակի համար
Մի´ անհանգստացիր ձախողման համար, մինչ դրա միջով չես անցել քո սեփական սխալի հետևանքով
Մի´ անհանգստացիր մժեղների համար
Մի´ անհանգստացիր ճանճերի համար
Մի´ անհանգստացիր ընդհանրապես միջատների համար
Մի´ անհանգստացիր ծնողներիդ համար
Մի´ անհանգստացիր տղաների համար
Մի´ անհանգստացիր հիասթափությունների համար
Մի´ անհանգստացիր զվարճանքների համար
Մի´ անհանգստացիր բավարարվածության համար:
Ինչի մասին պետք է իսկապես մտածել.
Ինչի մասին պետք է իսկապես մտածել.
Որքան լավն եմ ես իրականում՝ համեմատած իմ հասակակիցների, երբ խոսքը վերաբերում է.
ա) գիտությանը,
բ) նրան, թե արդյոք հասկանում եմ մարդկանց և կարո՞ղ եմ մերվել նրանց հետ,
գ) փորձում եմ արդյոք մարմինս օգտակար գործիք դարձնել թե՞ արհամարհում եմ այն:
Քնքշագին սիրով`
Հայրիկ
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
- Hits: 7610