Աստծո հետ խոսելու ժամանակը
Հատված «ԱՍՏԾՈ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ» պոեմից
Քաղվածք մոռացվածների օրագրից
Անօթ¨ան մարդու աղոթքը
Նորից Սուրբ ծնունդ էր երկրի վրա ու Հայտնություն երկնքում.
Քո տան մեջ` վառվող մոմերին, ձեռքերն էր տաքացնում
հույսի վերջինը կորցրած անտունին.
- Լույսը քիչ-քիչ ու բարակ առու է երկնքի տակ,
անհսկելի, հավասար չէ մեկիկ-մեկիկ սպասողներին,
¨ անտեսվածները անկարող են իրենց մասին աղաղակել:
Իսկ շողշողուն ճեմողները, որ անծագում են ու փոխատեղված,
իրենց ստվերով մի քիչ սերն են ծածկում ու գեղեցիկը մեր նմանների:
Անաղոթք են բառերը, ու ճանապարհը ոչ մի տեղ է տանում.
եկել եմ, որ մոռացվածներին Քո հայացքով հիշես,-
այդպես էր խոսում թշվառը, երբ նորից ծնվում էր Աստված:
Ընդմիջարկում
Դու ես ճանապարհը ու եկողը միակ.
Քեզ կուղեկցեմ ստվերն ու ծածուկ տեղերը լռության,
որ անսովոր են վերում` լույսին վարժված հայացքիդ.
երկրաբնակի մեր աչքերով նայիր ներք¨ի իշխանությանը
¨ կտեսնես ել¨էջները անուն-անուն ժամանակների…
Դեպի հյուսիս աքսորը օրագիր է ու կեցություն,
Դեպի ար¨մուտք` ընդերքում կրակ ¨ ընդերքից վեր¨ վազք է,
տուր երկրորդ ճաշաբաժին այդ ընչաքաղց որկորներին:
Հարավում մի ամբողջ լռություն լացը լցվելու չի դատարկվում.
Ար¨ելքի տեսիլքներում ծանր դռներ են ու փականներ,
այնտեղ ավազի վրա երկինք են նկարում, որ ար¨ը տեսնեն:
Զգույշ քայլիր, Աստված, խոտոր է երկրի ուղին.
որքա՜ն երկար ես մոռացել այս շատ ներք¨ում Քո նմանին:
Ռազմագերու աղոթքը
- Ո՞վ է մեղավորը, զինվոր,- ինձ հարցրեց պատերազմը: Ես լռեցի:
Պատասխանը կյանքի գինն է, որ չեմ վերցրել, բայց տալիս եմ.
միայն գիտեմ հիմա, երբ քայլում եմ, թիկունքիս` երկու ատրճանակ:
Հեռվում տունս, ագռավն ասաց, արկ ու ականից ավերակ է.
անընտանիք ու մեն-մենակ` զենքի հետ եմ:
Դիմացը մահվան պատն է: Ե’տ դարձ: Ու ես կշրջվեմ:
Ընկերներս ինձնից առաջ այս պատի տակ կանգնեցին,
չհասցրեցի իմանալ` երազ տեսե՞լ էին կամ գիտեի՞ն հեքիաթ…
Քո կարեկցող հայացքով տարածությունն ես չափում, Տեր,
մարդու ու փամփուշտի միջ¨
¨ փորձում ես հասկանալ, թե ինչո՞ւ է օրը այսքան կարճ երկրի վրա:
Եղել ու չի եղել աշխարհը, հիշում ու չեմ հիշում կյանքը.
սկիզբն ու վերջը, ավաղ, այս մի պահի կրակոցն է…
Ես քանդում եմ իմ մեջ ¨ ինձնից դուրս
տաճարները բոլոր աստվածների ¨ կամարը միակ Աստծո.
դեռ խրամատում եմ սպանել հրեշտակին թե’ ս¨, թե’ սպիտակ:
Խաղաղության մասին ես պատմություններ գիտեմ մի հին գրքից,
դրանք, որպես երկրի չծլած սերմեր, վերցնում եմ ինձ հետ:
Ընդմիջարկում
Մենք եկվորն ենք, Դու` բնիկը. տերը Դու ես ելքի ու մուտքի,
¨ իրականը Քո լինելն է, իսկ մեր գոյությունը
պարտադիր մանրուք է Քո կանոնիկ ընթացքին:
Հեշտաքայլ, բազմուղի են մահին տանող հմայքները,
իսկ կյանքի ճանապարհը մեկն է, որ բերում է Քեզ.
անկերպափոխ ու երկնաստույգ` որպես սերն է բոլորական:
Եվ ինչպես արթնություն մոլորեցնող երազի մեջ`
մեր երկրաչուն ես հսկում, որ մոտենալով հեռանում է,
ու թե հոգնության տեսիլքի մեջ հասնում ենք Քեզ,
մենք դու ենք ¨ ուրիշը չենք,
ու երկրահոս քացախին մեղր է ծորում ¨ շաղվում է կաթ:
Մարմնավաճառ կնոջ աղոթքը
Ահա իմ մարմինը, որ ամեն ընթրիքի իր մասին է տագնապում,
հանել եմ վաճառքի, առանց աճուրդ, նախնական գնով,
որ պահեմ պատվիրանը` գողանալու, սպանելու առիթով:
Եվ հաց է մարմինս, հագուստ, անկողին է ու տանիք,
որ ուտում եմ ու բաժանում` հոգիներին կարեկցանքի.
¨ դու, Տեր, մեր մարմնի աղը փորձիր, ոչ թե հոգու անալին:
Ես հսկել եմ դուռը հասարակաց տան, որ անցուդարձն է կյանքի,
մի ձեռքով այրության մեղրն եմ քամել, իսկ մյուսով` քրտինքը իմ էգության,
այդպես մեկնել եմ գաղտնիքը մարդու ու երկնային ժամանակի:
Որպես թերմացք ու հատակի ճշմարտություն` ասում եմ Քեզ.
երկրի մեղքը ծանր է երկնքի թողությունից,
խավարը լույսից է մեծ ու վերքը խորն է սպեղանուց…
Ահա մարմինս` նախնական գնով, ս¨ շուկայում է,
փոխարենը հոգիս եմ փրկում այդ մեղսավոր շահույթով…
բայց իմ հոգին, որ ճմռթած անձեռոցիկ է, Քո ինչի՞ն է պետք, Տեր, չէ՞ որ
երկնքում ինձ վճարելու ես այնքան, որքան արժեմ երկրի վրա.
դժոխքում մի տեղ պահիր, ուր պատիժը մեղմ կլինի ու չի լինի առուծախ:
Ընդմիջարկում
Քո ինքնության ծավալն առավել է
անչափելի մթնոլորտից խորը խորքերի,
որ պարուրել ես երկիրը,
ինչպես մրգի մարմինը կորիզն է պատում.
¨ մարդկային միտքն, ավաղ,
անկարող է ամբողջությունդ ընկալել.
Ամենաբուդդա, Ամենաքրիստոս,
Ամենամուհամեդ, Զրադաշտ ամենա…
հավաքական ու միածավալ ամբողջություն
բոլոր-բոլոր ծիրերի:
Փողոցի տղայի աղոթքը
Քրտնած քաղաքապետը, համայնքի առաջ ճառ ասելուց հետո,
բամփում է գլխիս, իբր¨ վերջաբան, ու հավելում`
այս երեխայի տեսքով է փողոցի աղքատությունը:
Իսկ նրա խնամված կինը` հարազատ դուստրը քաղաքի,
ար¨ելյան մրգերով շուկայի թերմացքն է ինձ նմանեցնում…
Ես չունեցա մանկություն ու երբեք էլ չմեծացա,
¨ շարունակ ինձնից վեր¨ ինձ որոնեց Քո հայացքը, Տեր,
իմ աղոթքը նկուղներում հորանջեց` մարդկանց ծնկներից ներք¨,
¨ չլսվող ձայնիս համար վզակոթիս են շրխկացրել.
միայն թափառող շներին կարող եմ իմ հեքիաթն ու երազը պատմել:
Ես տեսնում եմ լույսը ինձնից առաջ ¨ ինձնից հետո,
նույնն է Քո խոսքը` խղճի լռությունը հոգիների մեջ,
¨ Դու այլ¨ս ճշմարիտ, ճշմարիտ չես ասում, Տեր:
Սա է Քո քաղաքը. հրեշտակի թ¨երից փետուրներ են ընկնում տանիքներին,
իսկ ներք¨ում ժամանակը մանուկների աչքերով է թաց ու խեղճ.
որտե՞ղ ես, երկինք, մոտեցիր, ¨ մենք Աստծուն կվերադարձնենք քեզ:
Ընդմիջարկում
Ցպահանջ ու անանձնական դիտակ` երկրի հայացքին անընտել.
Մո լույսն ենք փնտրում օրվա թեթ¨ մակերեսին
ու չգիտենք, որ մեր աղոտ ուրվապատկերն ենք գտնում,
¨ մեր խոսքը Քո անունով աղոթք է` ուղղված մեզ:
Երբ մեկնում ենք քեզ, մեզ ենք ընդունում,
երբ քեզ ենք խոնարհվում, երկրպագում ենք մեզ,
իսկ երբ նայում ենք Քեզ, մեզ ենք տեսնում Քո տեղում:
Մենք Քո մատաղը չենք, Դու ես մեր զոհը,
¨ Քեզ սպանելը այստեղ՝ երկրում, մեր կեցությունն է:
Մոռացվածների աղոթքը
Մենք ծնվեցինք, երբ արդեն հոգնած ու ծեր էինք մեր մոր արգանդում.
կյանքը եզրով անցավ ու անտարբեր` կես լռություն մեր մարմիններին:
Մարդու ձեռած ժամանակ, քո ոսկեկարերում մենք չունեցանք
ծննդյան տոն ու անվանակոչություն, որ շնորհ է մահականացուին,
մեզ չտրվեց առավոտը պսակադրության ու սեր առագաստում,
¨ չղողանջեց հիշատակի օր, երբ զարդատուփ էր դրվում հողին:
Ծես ու կանանից անդին՝ համաքայլ մաշկում է իր երկրուղին
մեր միօրինակ բազմությունը մոռացվածների,
աշխարհի սկզբից ենք գալիս ու վերջին ենք հասնելու`
իբր¨ բեռնակիր վկա. արժե՞ր ապրել այսքան տարի`
համոզվելու համար, որ անիմաստ է ծնունդը.
ո՞րերորդ Սիմեոն ծերունին ենք` Քո տան մեջ Քեզ սպասող:
Ընդմիջարկում
Միայնակ բնակություն, մերկ ու անպաշտպան,
անթիկնազոր ու ձեռնահաս… ինչպես միայն Դո՛ւ ես, Աստված,
¨ Քո անունով ապրողների ուրացումն է Քեզ ուղեկից.
Քեզ հիշում ենք, երբ պետք է շնորհես ու երբեք չզրկես,
ընդունես ատելություն ¨ փոխանցես սեր,
պարտադիր խոցվես, սակայն երբեք չխոցես…
Մեր մարմնի արդարացում ու քավություն մեր կրքերի:
Բաժանվում ես ամեն պարզած ձեռքի ու անմնացորդ,
բայց դեռ ոչ մի հնչյուն չի գումարվել Քեզ խնդրող շուրթերից:
Ամենաբաց ու մատչելի ձեռքբերում,
խոնարհ ու հեզ, փխրուն ու բոլորովին խոցելի:
Ընդհանուրի ձայնը
Խոստացված լույսի ժամանակը,
որ մեզ սպասում է երկնքում` Քո ոտքերի առաջ,
մեր ձեռքերին շնորհիր հիմա` քանի դեռ կյանքը մեր մեջ է:
Պտտվում է արյունը, փխրուն միտքը, կարծր երկիրն անգամ,
¨ մահը կայուն չէ, թեր¨ս, անեզրության ծավալի մեջ:
Ստույգ ու աներկբա միայն Քո հրաշքն է`
լուսակար հագուստներով ճեմելու իրավունքը դրախտում,
ըր իր կերպն է խարսխել մեր կեցության հենարանին.
ով Շնորհաշապիկ, մեր պարգ¨ը տուր մեզ այսօ՛ր,
քանի դեռ իրական ենք:
Ամփոփող ձայն
Առավոտի սավաններով փաթաթված, տաք համբույրը ճակատին,
թեթ¨, մաքուր ու թափանցիկ շրջում էր Աստված
երկրում՝ այստեղ, բոբիկ, առանց հողաթափերի:
Նայում էր ճանապարհի դանդաղ երկարությամբ`
քաղաք էր, հետո էլի քաղաք ¨ ավելի մեծ քաղաք.
տեսավ դրսից, ներսը նայեց ամեն շինության
¨ զարմացավ, երբ ասացին,
թե ամեն բան այստեղ` երկրում Քո կամքով է կառուցվել:
Լսում էր, որ մարդիկ անավարտ դատ են բացել իր դեմ
¨ ապշում մեղքի համար, որ իբր իրենն է:
Տեսավ, Աստված, լսեց մարդկանց ու նրանց գործերը.
շվար ումոլոր, ձեռքերը երկինք ուինքն իրեն պարզած՝ կանչեց.
- Առավել դժվարից ազատիր, որ պատմելու են իմ մասին:
Ու գիշերվա արահետով` բոբիկ, առանց հողաթափերի,
Աստված հեռացավ երկրից:
- Hits: 6784