Արթուր Աքշելյան
Armenian
Արթուր Աքշելյանը ծնվել է 1984 թ. Երևանում։ 2007-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան (դասախոս՝ Վ Աճեմյան)։ 2008-ին ընդունվել է Ժնևի Երաժշտական Բարձրագույն Դպրոց և տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ կատարելագործվում է հանրահայտ կոմպոզիտոր Միքաել Ժարրելի դասարանում (MA in Arts): Մի շարք հանդիպումներ է ունեցել կոմպոզիտորներ Ստեֆանո Գերվազոնիի, Պոլ Մեֆանոյի, Անրի Դյուտիյոյի, Աշոտ Զոհրաբյանի, Տիգրան Մանսուրյանի, Սոֆյա Գուբայդուլինայի և այլոց հետ: Մասնակցել է կանադական Domaine Forget և անգլիական Arditti քառյակի մասնագիտացված կուրսերին:
Արթուր Աքշելյանը մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, որոնց թվում են Ժնևի Մրցույթի գլխավոր մրցանակ (2012) Kiefer-Hablitzel մրցանակ (2012) Գաուդեամուս միջազգային մրցույթի պատվավոր դիպլոմ (Հոլանդիա, 2010), Յուրգենսոնի անվ. միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ (Մոսկվա, 2010), Pre-Art երրորդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Ցյուրիխ, 2007) և այլն:
Համագործակցել է հանրահայտ երաժիշտների և անսամբլների հետ, ինչպիսիք են Arditti քառյակը (Անգլիա), Insomnio անսամբլը (Հոլանդիա), Contrechamps (Ժնև), Namascae (Նոշատել) և Nouvel Ensemble Moderne (Քեբեկ) անսամբլները, դաշնակահարներ Արթուր Ավանեսովը, Հայկ Մելիքյանը և ուրիշներ:
- Hits: 33376