Ռուբեն Աբրահամյան

Armenian

   Ռուբեն Կարենի Աբրահամյանը առաջին հայ կոմպոզիտորներից է, որը ստեղծագործում է էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում: Ծնվել է 1981թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքում: Սովորել և փայլուն ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական ​​դպրոցի դաշնամուրային (դաս. Է. Թանդիլյան) և կոմպոզիցիայի (դաս. Վ. Աճեմյան) բաժինները:

   1998-2002թթ.  սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայում կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ: Ռ. Աբրահամյանը էլեկտրա­ակուս­տիկ կոմպոզիցիայի  համակարգչային վերամշակման բնագավառի առաջին իր քայլերը կատարել է 2000-2002թթ. կոմպոզիտոր Միքայել Կոկժաևի Symphonies of Sadness I and II  (Տխրության սիմֆոնիա I և II) նախագծի շրջանակում: Գիտակցելով այդ ուղղության ընձեռած հնարավորությունները՝ իր երաժշտական կրթությունը շարունակում է արտասահմանում:

    2002թ. նա տեղափոխվում է Շվեյցարիա և շարունակում ուսումը Ժնևի կոնսերվատորիայում պրոֆեսորներ  Rainer Boesch-ի և  Eric Gaudibert-ի դասարաններում:

   2005-2006թթ. մեկնում է Հոլանդիա և 1 տարի կատարելագործվում  է Հաագայի Թագավորական կոնսերվատորիայում (Royal Conservatory of The Hague, Netherlands) (պրոֆեսորներ Conrad Boehemer, Peter Pabon, Clarence Barlow Paul Berg և այլք)  Sonology (Ձայնաբանության) ինստիտու­տում: Այնուհետև՝ 2007թ., վերադառում է Ժնև, ավարտում Ժնևի կոնսերվատորիան` պաշտպանելով  դիպլոմային աշխատանք  կոմպոզիտոր Լուիս Նաոնի ղեկավարությամբ:

   Ռուբեն Աբրահամայնի վաղ շրջանի «Թավջութակի սոնատը» Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների «Իզաբել» մրցույթում արժանացել է 1-ին  մրցանակին:

2003թ. աշխատել է միայն էլեկտրաակուստիկ  կոմպոզիցիայի բնագավառում` մասնակցելով նաև մի շարք էքսպերիմենտալ նախագծերի`

     2004 և 2010թ.  Festival Archipel փառատոն;

    2005թ. CERN միջուկային հետազոտությունների գիտական կենտրոնի  50-ամյակին նվիրված փառատոն; 

    2005 թ. Ժնևի համալսարանում  Cosmophone նախագծի շրջանակում ( Max/MSP):

     2007 թ. Ռ.Աբրահամյանի դիպլոմային աշխատանքը՝  "La Cicatrice" (Սպի)՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը,  կատարվել է Ժնևի “Radio Suisse Romande” դահլիճում:

    2010թ. մասնակցել է Շվեյցարիայի SEVAK Association միության նախագծին:

   Աբրահամյանի աշխատանքները կատարվել են Հայաստանում, Շվեյցարի­այում, Հոլանդիայում, Կոսովոյում, Սալվադորում և այլ երկրներում:

  • Hits: 27644

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: