Հաջողության հետևում կանգնած է քրտնաջան աշխատանքը. Գուրգեն Բավեյան
Հարցազրույց Տաթևիկ Սազանդարյանի (2006թ.) և Գոհար Գապարյանի(2008թ.) հանրապետական մրցույթների դափնեկիր, նախագահի երիտասարդական մրցանակի հաղթող(2010թ.), ինչպես նաև Պավել Լիսիցյանի անվան երգիչների միջազգային մրցույթի դափնեկիր(2013թ.), օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ
Ինչու՞ որոշեցիք զբաղվել երաժշտությամբ և վերջնականապես ե՞րբ ընդունեցիք այդ որոշումը:
Իրականում այս որոշում կատարողը ես չեմ եղել, այն որոշված է եղել այն ժամանակ, երբ ես դեռ ծնված չէի, այսինքն՝ ծնողներս են որոշել: Ծնողներս երաժիշտներ են, որոնք երկար տարիներ աշխատել են օպերային թատրոնում՝ օպերային երգիչներ են: Հայկական իրականության մեջ սա հաճախ հանդիպող երեւույթ է, որից երեխաները մեծամասամբ գոհ չեն լինում, սակայն ես գոհ ու շնորհակալ եմ այս որոշման համար:
Ի՞նչ կրթություն եք ստացել, և Ձեր դասախոսներից ո՞վ է մեծ դեր խաղացել Ձեր բռնած երաժշտական ուղու ընթացքում:
Երևանի կոնսերվատորիան ավարտելուց հետո, սովորել եմ Ֆրանկֆուրտի բարձրագույն ուսումնական դպրոցում: Ուսումնառության ժամանակ 2 դասախոս եմ ունեցել, որոնք կարևոր դեր են խաղացել իմ ընտրած ուղու վրա, Հայաստանում՝ վաստակավոր արտիստ Վալերի Հարությունյանը, որն իմ մասանգիտական ուղու և կյանքի ամենակարևոր մարդկանից է եղել, որին շատ եմ սիրել ու սիրում: Երկրորդը Ֆրանկֆուրտի իմ դասախոսն է՝ Հեդվիգ Ֆասբենդերը, որը շարունակեց Վալերի Հարությունյանի գործն ու մեծ ավանդ ունեցավ այս գործում՝ հասցնելով ամեն բան իր վերջնակետին:
Եղել եք մեծ բեմերում՝ որպես մեներգիչ, պատմեք Ձեր անցած ուղու և համերգների մասին: Սրա հետ զուգահեռ խոսենք նաև Ձեր համագործակցությունների մասին՝ ինչպիսի՞ն էին դրանք, հե՞շտ էր ստացվում արդյոք նոր համագործակցություն սկսելը:
Ուսանող տարիներին եղել եմ Ղազարոս Սարյանի օպերային ստուդիոյի մեներգիչ: 2008-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ եմ եղել 5 տարի: Ֆրանկֆուրտում սովորելուց հետո ընդունվել եմ տեղի օպերային թատրոն, աշխատել այնտեղ 2-3 տարի, որից հետո դարձել եմ ազատ կարգավիճակի՝ ֆրիլանս մեներգիչ: Եղել եմ տարբեր բեմահարթականերում, հեղինակավոր օպերային թատրոններում, ունեցել եմ բազում համագործակցություններ հայտնի դիրիժորների հետ:
Ինչպիսի՞ դժվարությունների միջով եք անցել հասնելու համար Ձեր յուրաքանչյուր մրցանակին:
Յուրաքանչյուր մասանգիտական հաջողության հետևում կանգնած են քրտնաջան աշխատանքը, հիասթափությունները, որոնք հաղթահարելով` հասնում ես բարձունքների:
Ի՞նչ կարևոր հատակնիշներ են պետք մեներգիչ դառնալու համար:
Այստեղ ևս պետք է լինես լիդեր, որպեսզի երկար ճանապարհ անցնես ինքդ քեզ հետ, քանի որ այդ ճանապարհին մենակ ես լինելու: Պետք է անպայման լինել աշխատասեր, նպատակային, դնել նապատակ ու սահմանված ժամանակում հասնել դրան: Կան նաև այլ հատկանիշներ, որոնք ևս կարևոր են, օրինակ՝ լեզուների իմացությունը, մարդկանց հետ ճիշտ շփումը, նոր կապեր ստեծելը:
Եթե չլինեիք մեներգիչ, ո՞ր երաժշտական գործիքը կցանականայիք նվագել և դրանով հանդես գալ:
Ոչ մի երաժշտական գործիք չէի ցանականա նվագել, քանի որ երգիչները փոքր-ինչ ալարկոտ են, իսկ երաժշտական գործիք նվագելու համար չափազանց շատ պետք է աշխատել, իսկ մենք, կես կատակ, այդպիսին չենք: Սակայն կլինեի այլ մասնագետ, օրինակ՝ ֆուտբոլիստ կամ պատմաբան:
Բացի օպերային ժանրից, էլ ի՞նչ ժանրերում եք նախընտրում երգել և ի՞նչ ժանրեր ունկնդրել:
Նախընտրել չէի ասի, սակայն ինձ փորձել եմ ռոմանսային-քաղաքային երգի ժանրում: Երկար ժամանակ է համագործակցում եմ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նրա և Սեդա Ամիրկարայանի հետ ունենք ձայնագրած ձայնասկավառակ: Չեմ կարող ասել ստացվել է, թե ոչ, դա կասի հանդիսատեսը, բայց, այնուամենայնիվ, ինձ դուր է եկել այդ ոճում հանդես գալը: Նաև կարանտինի շրջանում ինձ փորձել եմ ժողովրդական երգերի ասպարեզում, փորձեցի մի քանի նման տեսահոլովակ անել, որն էլ արժանացավ հավանության:
Ինչպե՞ս եք ոգեշնչվում, ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը: Ունե՞ք իդեալ, օրինակելի մարդ, որի լավ հատկանիշները փորձում եք որդեգրել:
Ոգեշչվել կարող եմ տարբեր կերպ, թեկուզ հենց պրոդուկտիվ օրն անցկացնելուց, հաջողությունից, նոր առաջարկից, մրցանակից, թատրոն գնալուց, ինչու ոչ, կոլեգաներիս լսելուց: Համաշխարհային աստղերից ևս կարող եմ ոգեշչվել, որոնք կարող են լինել իդեալներ, սակայն կոնկրետ անուններ չեմ տա:
Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ երգիչներին, որոնք փորձում են իրենց առաջին քայլերն անել այս բնագավառում:
Առաջիններից մեկը դասախոսի ճիշտ ընտրությունն է, որն անդրարդառնում է քո հետագա ստեղծագործական ուղու վրա: Մեզ՝ երգիչներիս մոտ կա մի բացասական կողմ՝ չենք սիրում քննադատություն, նկատողություն, սակայն առողջ քննադատությունը պետք է լսել, ընդունել և աշխատել այդ ուղղությամբ, որը ես փոքր-ինչ ուշ հասկացա ու հիմա դրան շատ եմ ուշադրություն դարձնում: Երիտասարդ երգիչներին միշտ մի հետաքրքիր բան եմ ասում՝ դա չակերատավոր և լավ իմաստով գողանալն է՝ գողանալ, վերցնել այն լավը, որը տեսնում ես, յուրացնել այն ու օգտագործել:
Զրուցեց Նատալի Մկրտչյանը
- Created on .
- Hits: 3442