Բլոգը որպես ավանդական լրատվամիջոցի այլընտրանք
Քիչ չեն դեպքերը, երբ բլոգերները լրագրողներին մեղադրում են գրագողության մեջ: Եվ քիչ չեն դեպքերը, երբ գրագողություն անում են շատ հայտնի լրատվամիջոցներ, ինչպես օրինակ` Ռուսաստանի «Առաջին ալիքը»: Բոլորովին վերջերս «Другие новости» հաղորդաշարի ընթացքում մեկնաբանը կարդացել էր մի հոդված, որը բառացի վերցված էր Ռուսաստանում շատ հայտնի «Сплетник» բլոգից: Հեռուստաընկերությունը հղում չէր արել բլոգին, և դա, բնականաբար, համարվեց գրագողություն:



