Հասմիկ Հակոբյան. Երուխանի նորավեպերի գրական առնչությունների շուրջ
Հոդվածում կարևորվում են Երուխանի նորավեպերի ժանրային, կառուցվածքային առանձնահատկությունները, կերպարների հոգեբանական բնութագրերը՝ որպես ժամանակաշրջանի նկարագրություն: Հոգեվերլուծական և գրապատմական մեթոդների միջոցով քննվում են նորավեպերի գրական առնչությունները, լեզվական առանձնահատկությունները, տեքստային կառուցվածքը և կերպարային նկարագրությունները:























